Հարաբերական մեծություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարաբերական մեծություններ, վիճակագրության մեջ, միմյանց հետ համեմատվող երկու ցուցանիշների հարաբերության քանակական բնութագրեր։ Ստացվում են մի ցուցանիշը հարաբերելով մյուս՝ համեմատության բազա ընդունած ցուցանիշին, արտահայտվում գործակիցներով, տոկոսներով, պրոմիլներով են, որոշ դեպքերում նաև անվանական թվերով (օրինակ, բնակչության մեկ շընչին ընկնող որևէ արտադրանքի քանակը)։ Հարաբերական մեծություններ լինում են՝ դինամիկայի (բնութագրում են նույնանուն երևույթի մակարդակի փոփոխությունը ժամանակի ընթացքում), պլանի կատարման (տվյալ ժամանակահատվածում պլանային առաջադրանքի կատարման աստիճանը), կառուցվածքի (համակցության առանձին մասերի, խմբերի տեսակարար կշիռներն ամբողջի մեջ), ինտենսիվության (տփալ երևույթի տարածվածության կամ զարգացման աստիճանը որոշակի միջավայրում), կոորդինացիայի (համակցության առանձին մասերի և այդ մասերից որևէ մեկիհարաբերակցությունը) և համեմատության (տարբեր օբյեկտների կամ տերիտորիաների պատկանող նույնանուն մեծությունների համեմատական աստիճանը)։ Հարաբերական մեծություններ օգտագործվում են ժողտնտեսության և նրա ճյուղերի զարգացման ուսումնասիրման, ձեռնարկությունների տնտեսության գործունեության վերլուծության համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 274