Հանքառաջացման գործընթացներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանքառաջացման գործընթացներ, հանքանյութի կուտակման պրոցես, որն ընթանում է երկրակեղևում և ենթակեղևային շերտում տարրերի ածանցման ու փոխադրման միջոցով և հանգեցնում մետաղային հանքավայրերի ձևավորմանը։ հանքառաջացման գործընթացները միներալառաջացման պրոցեսների բաղկացուցիչ մասն են։ Նրանց համար կարևոր են նյութի և էներգիայի աղբյուրները, միջավայրի բնույթը, ռեակցիայի տիպը ևն։ Նյութի և էներգիայի աղբյուրները սերտորեն կապված են ներծին պրոցեսների՝ երկրակեղևի խոր հորիզոններից նյութի (մագմայի կամ հեղուկ և գազանման լուծույթների) ներբերման հետ։ Ներծին հանքառաջացման գործընթացները ստորաբաժանվում են մագմածին, պեգմատիտային, պնևմատոլիտային, մետասոմատիկ, հիդրոթերմալ տիպերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 235