Հանքային աշխատանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանքային աշխատանքներ
Հանքային աշխատանքներ

Հանքային աշխատանքներ, փորվածքների անցկացման և երկրի ընդերքից օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ։ Լինում են բաց և ստորգետնյա։ Ըստ իրականացման եղանակի տարբերում են ձեռքի և մեքենայական հանքային աշխատանքներ։ Առաջին դեպքում աշխատանքային բոլոր գործողությունները կատարվում են ձեռքի գործիքներով (բահ, քլունգ և այլն), իսկ երկրորդ դեպքում՝ հանքային մեքենաներով։ Կախված արտադրական նշանակությունից, հանքային աշխատանքները լինում են բացման, նախապատրաստման, կտրման, մաքրման։ Տարբերում են հորատման, պայթեցման, բարձման, ամրակապման, տեղափոխման, պահեստավորման, լցակույտի առաջացման և այլ աշխատանքներ։ Առանձին խումբ են կազմում հանքավայրերի երկրատեխնոլոգիական եղանակներով շահագործման աշխատանքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 232