Հայ գիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ գիր
Տեսակպարբերական
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել է1938
ԳրասենյակԲեյրութ, Լիբանան
Լուծարվել է1944

«Հայ գիր», գեղարվեստական, հասարակական-գիտական ամսագիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1938-1944 թվականներին Բեյրութում։ Տնօրեն-խմբագիրը եղել է Վազգեն Այգունին (Պաղճյան)։

Տպագրել է հիմնականում Սիրիայի և Լիբանանի երիտասարդ գրողների ստեղծագործություններ, դրանց վերաբերյալ գրախոսականներ։ Կարևոր տեղ է հատկացրել խորհրդահայ գրականությանը, լուսաբանել Հայաստանի մշակութային վերելքը։ Խրախուսել է հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը, թարգմանաբար ներկայացրել ժամանակակից արաբական գրականության նմուշներ։ Անդրադարձել է նաև արևմտաեվրոպական գրականությանը և արվեստին, տպագրել հոդվածներ գրական շարժումների, գեղանկարչության և արվեստի մյուս բնագավառների վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։