Հայոց պատմության հարցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պատմության հարցեր

«Հայոց պատմության հարցեր», գիտական հոդվածների ժողովածու, տարեգիրք։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրատարակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1997 թվականից Երևանում (ցայսօր՝ 13 հատոր, առաջինը՝ «Երիտասարդ գիտաշխատողների հոդվածների ժողովածու» անվանումով)։ Հիմնադիր խմբագիր՝ Հ. Ավետիսյան։ Պատասխանատու խմբագիր՝ Վլադիմիր Ղազախեցյան, խմբագրակազմ՝ Ա. Մելքոնյան, Ա. Խառատյան, Է. Դանիելյան, Է. Կոստանդյան և ուրիշներ։

Տպագրում է Պատմության ինստիտուտի երիտասարդ աշխատակիցների, ասպիրանտների ու հայցորդների, անվանի հայագետ-պատմաբանների, ինչպես նաև ՀՀ գիտության ու գիտակրթական այլ հիմնարկների մասնագետների, արտերկրի պատմաբանների՝ Հայաստանի հին, միջնադարի, նոր և նորագույն պատմության հիմնախնդիրներին վերաբերող հոդվածներ։

Տարեգիրքը (5-րդ հատորից) հրատարակվում է «Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեան» մատենաշարով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։