Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճաններ՝ հատուկ դասային աստիճաններ են, որոնք դիվանագետներին շնորհվում են դիվանագիտական ծառայության անցնելիս և ծառայության ընթացքում։ Դիվանագիտական աստիճանները բնութագրում են մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորումը։

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանները լինում են բարձրագույն դիվանագիտական և դիվանագիտական։ Դիվանագիտական աստիճանները շնորհվում են ցմահ։

Բարձրագույն դիվանագիտական աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Դիվանագիտական աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա։

  • առաջին դասի խորհրդական
  • երկրորդ դասի խորհրդական
  • առաջին դասի առաջին քարտուղար
  • երկրորդ դասի առաջին քարտուղար
  • առաջին դասի երկրորդ քարտուղար
  • երկրորդ դասի երկրորդ քարտուղար
  • երրորդ քարտուղար
  • կցորդ։