Համացանցային Դիրեկտորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համացանցային դիրեկտորիան կամ կապերի դիրեկտորիան Համաշխարհային Սարդոստայնում առկա դիրեկտորիայի տեսակ է։ Այն մասնագիտանում է կայքն այլ համացանցային կայքերի հետ կապելով և այդ կապերը կատեգորաների մեջ տեղադրելով։

Համացանցային դիրեկտորիան փնտրման համակարգ չէ և դրանում համացանցային կայքերի ցանկերի ցուցադրումը չի հիմնվում հուշաբառերի վրա։ Փոխարենը՝ այն համացանցային կայքերը ցանկերի մեջ դասակարգում է կատեգորիաների ու ենթակատեգորիաների սկզբունքով։

Կատեգորիաների բաժանումը սովորաբար հիմնվում է ամբողջ կայքի բովանդակության վրա, այլ ոչ թե միայն մեկ էջի կամ հուշաբառերի մի հավաքածուի, և կայքերի դասակարգումը հաճախ սահմանափակվում է լոկ մի քանի կատեգորիաներով։

Համացանցային դիրեկտորիաները հաճախ կայքերի տերերին թույլ են տալիս ուղղակիորեն իրենց կայքը ներկայացնել կատեգորիաներում ներառվելու համար, ինչպես նաև՝ տրամադրել դրանք խմբագիրների կողմից տվյալ կատեգորիաներում կայքի համապատասխանության քննման։

Էռ-Էս-Էս (RSS) դիրեկտորիաները նման են համացանցային դիրեկտորիաներին, սակայն համացանցային կայքերի կապերի (links) փոխարեն ներառում են Էռ-Էս-Էս ֆիդերի (RSS feeds – սնուցող կոդեր) հավաքածուներ։

Ցանկերի շրջանակները[խմբագրել]

Դիրեկտորիաների մեծ մասը շատ ընդհանրական են իրենց շրջանակների առումով, և կայքերի ցանկերը կազմում են կատեգորիաների, ռեգիոնների և լեզուների լայն ընդգրկմամբ։ Սակայն կան նաև որոշ թաքնված դիրեկտորիաներ, որոնք կենտրոնանում են նեղ ռեգիոնների, եզակի լեզուների կամ մասնագիտական սեկտորների վրա։ Այդպիսի թաքնված, գոյություն ունեցող կայքերի մեծ քանակություն պարունակող դիրեկտորիայի մի տեսակ է, օրինակ, առևտրային դիրեկտորիան։ Առևտրային դիրեկտորիաները մասնագիտանում են մեծածախ արտադրանքի վաճառքով զբաղվող, «E-Commerce» (էլեկտրոնային առևտուր) բնույթի կայքերը։

Ընդհանրական բնույթի հանրահայտ համացանցային դիրեկտորիաների օրինակներ են Յահու! Դիրեկտորիա-ն (Yahoo! Directory) և Օփըն Դիրեքթըրի Պրոջեքթ-ը (Open Directory Project – ODP – Բաց Դիրեկտորիա Նախագիծ կամ դմոզ)։ Այս Բաց Դիրեկտորիա Նախագիծը նշանակալի դեր ունի իր ընդգրկուն կատեգորիզացիայի և ցանկերի մեծ քանակության, ինչպես նաև՝ այլ դիրեկտորիաների ու փնտրման համակարգերի կողմից ազատ օգտագործման համար բաց լինելու շնորհիվ։

Դեռ չի դադարել դիրեկտորիաների ու տվյալների բազաների որակի մասին բանավեճը, քանի որ փնտրման համակարգերն օգտագործում են դմոզի բովանդակությունը՝ առանց իրական ինտեգրացիայի, ու որոշ փորձարարական մոտեցմամբ՝ քլասթըրինգի (clustering - ճյուղաստեղծում) օգտագործմամբ։

Քիչ չեն եղել փորձերը՝ դիրեկտորիաների զարգացումն ավելի հեշտացնելու ուղղությամբ, ինչպես օրինակ՝ սկրիպտների կամ էլ հասանելի Փի-Էյջ-Փի (PHP) պորտալների ու ծրագրերի օգնությամբ միանման կապերի (links) ավտոմատացված հայտագրումը (submission)։ Վերջերս սոցիալական համակարգչային ծրագրերի տեխնիկաները առաջ են բերել կատեգորիզացիայի նոր փորձեր, այն է՝ Ամազոն-Քոմի ապրանքների էջերում (Amazon.com) ավելացնելով տեգինգ (tagging - պիտակավորում) ռեժիմը։

Դիրեկտորիաներն ունեն ցանկագրման զանազան հատկանիշներ, որոնք հաճախ կախված են տվյալ կատեգորիայում ներառման համար վճարվող գնից.

  • Ազատ գրանցում - կայքի դիտման ու ցանկագրման համար որևէ վարձավճար չի սահմանվում
  • Փոխադարձ կապ - դեպի տվյալ դիրեկտորիան ուղղորդող կապը պետք է ավելացվի գրանցվող կայքի վրա որևէ մասում՝ որպեսզի հնարավոր լինի կատեգորիայում այն ցանկագրելը
  • Վճարովի գրանցում - մեկանգամյա կամ կրկնվող վարձավճար է գանձվում՝ գրանցված կապը վերանայելու/ցանկագրելու համար
  • Նոֆոլլոու (No follow - չհետևել) - գույություն ունի ռել-նոֆոլլոու ատրիբուտ (rel="nofollow" attribute), որ կցվում է կապին, որը նշանակում է, որ փնտրման համակարգերն այդ կապին որևէ կշիռ չեն տա
  • Հատկանշային ցանկագրում - կապը առաջնային տեղ է ստանում իր կատեգորիայում (կամ բազմաթիվ կատեգորիաներում) կամ դիրեկտորիայի այլ սեկցիաներում, ինչպես օրինակ՝ հոմպեյջ-ում (homepage - հիմնական էջ)
  • Տեղակայման բիդեր - որտեղ կայքերը դասակարգվում են բիդ-երի (bids - ըստ ունեցած գնի գրաված դիրքը) համաձայն
  • Մասնաճյուղային կապեր - որտեղ դիրեկտորիան տոկոսներ է աշխատում դրանում ցանկագրված համացանցային կայքերն օգտագործողների կատարած այցելությունների շնորհիվ

Մարդու կողմից խմբագրվող դիրեկտորիաներ[խմբագրել]

Մարդու կողմից խմբագրվող դիրեկտորիան ստեղծում և պահպանում են այն խմբագիրները, որոնք կապեր են ավելացնում տվյալ դիրեկտորիային վերաբերող քաղաքականության համաձայն։ Մարդու կողմից խմբագրվող դիրեկտորիաները հաճախ Էս-Ի-Օ-ների (SEOs) թիրախն են դառնում այն պատճառով, որ հեղինակավոր աղբյուրներից վերցված կապերը լավացնում են խոշոր փնտրման համակարգերում առկա գնահատականները։ Որոշ դիրեկտորիաներ հնարավոր է կանխեն իրենց ցուցադրած կապի գնահատումը փնտրման համակարգերի կողմից՝ օգտագործելով ռեդիրեքթ-ներ (redirect - վերաուղորդում), նոֆոլլոու (no follow – չհետևել) ատրիբուտներ կամ այլ տեխնիկաներ։

Մարդու կողմից խմբագրվող շատ դիրեկտորիաներ, ներառյալ Օփըն Դիրեքթըրի Փրոջեքթ, Ուորլդ Ուայդ Ուեբ Վըրչուըլ Լայբրըրի (Open Directory Project, World Wide Web Virtual Library - Բաց Դիրեկտորիա Նախագիծ, Համաշխարհային Սարդոստայն Վիրտուալ Գրադարան)-ը և նորաստեղծ ԱլեքսԲիդ-ը (AlexBid), խմբագրվում են կամավորների կողմից, որոնք հաճախ փորձագետներ են ինչ որ կոնկրետ կատեգորիաներում։ Այս դիրեկտորիաները երբեմն քննադատվում են դրանցում կատարվող հայտերի պատասխանների երկար ձգձգման կամ ոչ ճկուն կազմակերպական կառուցվածքներ ունենալու, ինչպես նաև դրանցում ներգրավված կամավորներ խմբագիրների միջև հաճախակի բանավեճերի պատճառով։

Ի պատասխան այդ քննադատությանը՝ կամավորների կողմից խմբագրվող որոշ դիրեկտորիաներ որդեգրել են Վիքի տեխնոլոգիան, որպեսզի հնարավորություն ստեղծեն դիրեկտորիաների խմբագրման գործում ավելի լայնամասշտաբ համայնքային ներգրավվածության համար (որակի որոշ նվազման, առավել պակաս օբյեկտիվություն ունեցող մուտքեր ունենալու գնով)։

Որոշ համացանցային դիրեկտորիաների ընտրած մեկ այլ ուղղություն է ներառման համար վճարելու մոդելը։ Այս մեթոդը դիրեկտորիային հայտերի գրանցման համար ժամանակային ներառման հնարավորություն է տալիս, ինչպես նաև՝ ավելի նվազ թվով ցանկեր, որպես վճարովի մոդելին անցնելու արդյունք։

Դրանք հաճախ ավանդական ցանկագրման տարբերակներ են առաջարկում, որպեսզի մեծացնեն ցանկագրման ծավալները, ցանկում ներառված կայքի ներքին էջերում ընդգրկեն հատկանշային ցանկեր և հավելյալ կապեր։ Այս տարբերակները սովորաբար հավելյալ վարձավճար են ենթադրում, սակայն զգալի աջակցություն կարող են ցույց տալ և մեծացնել կայքերի և/կամ դրանց ներքին էջերի տեսանելիությունը։

Այսօր համացանցային կայքերի դիրեկտորիաներում գրանցումը համարվում է սովորական Էս-Ի-Օ (SEO – Search Engine Optimization - Փնտրման համակարգի օպտիմիզացիա) տեխնիկա՝ գրանցված համացանցային կայքի համար կենսականորեն կարևոր ետ-կապեր (back-links) ստանալու տեսանկյունից։ «Դիրեկտորիայում գրանցվելու» տարբերակիչ ֆունկցիաներից մեկն էլ այն է, որ դա չի կարող ամբողջությամբ ավտոմատացվել, ինչպես փնտրման համակարգերի գրանցումները։ Իսկ դիրեկտորիայում ձեռքով գրանցումը տաղտկալի ու ժամանակատար գործ է, որը վեբմասթըրները (webmasters - համացանցային վարպետներ) հաճախ կողմնակի աջակցման ստացման (outsourcing) մոտեցմամբ են հոգում։

Տեղակայման բիդերով դիրեկտորիաներ[խմբագրել]

Տեղակայման բիդերով դիրեկտորիաները, որ այլ կերպ հայտնի են բիդացնող (bidding) համացանցային դիրեկտորիաներ անվամբ, ներառման համար վճարում պահանջող համացանցային դիրեկտորիաներ են, որոնցում համացանցային կայքերի ցանկերը նախապես պատվիրվում են դրանց ունեցած բիդ-գումարի համապատասխան։ Դրանք յուրահատուկ են այն առումով, որ որքան ավելի շատ անհատը վճարի, այնքան նրա գրանցած կայքն ավելի բարձր տեղ կգրավի դիրեկտորիայի կայքերի ցանկում։ Ցանկում ավելի բարձր տեղ գրավելով, կայքն ավելի տեսանելի է դառնում, ինչը մեծացնում է դիրեկտորիայի այցելուների՝ տվյալ կայքը նկատելու ու սեղմակը սեղմելու հավանականությունը։ Գոյություն ունեն Տեղակայման բիդերով դիրեկտորիաների կառավարման Փի-Էյջ-Փի սկրիպտներ (ազատ և վճարովի տարբերակներ), որոնք ներառում են փի-էյջ-փի-լինկ-բիդ (phpLinkBid) վճարովի, Լինկ Բիդ Սկրիպտ (Link Bid Script) անվճար և ձևափոխված կապային բիդ տարբերակ փի-էյջ-փի-Էլ-Դի (phpLD) (phpLinkDirectory)։

Հայտերի ավտոմատացված ներկայացմամբ դիրեկտորիաներ[խմբագրել]

Հայտերի ավտոմատացված ներկայացմամբ դիրեկտորիաներում մարդու կողմից խմբագրումը կամ մոդերացիան փոխարինված է ավտոմատացված մշակմամբ, որը կայքի բովանդակության կատեգորիզացիայի և ֆիլտրման համար հատուկ տեխնիկաներ է պահանջում։ Այս գործը նման է փաստաթղթերի դասակարգմանը, որը մեքենայացված ուսուցման տենիկաների կիրառություններից մեկն է։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Դմոզի հայերեն բաժինը