Համայնքի ներգրավվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համայնքի ներգրավվածություն, այն կազմակերպված միջոցառումներն ու ջանքերը, որոնք ուղղված են համայնքի կարիքները բավարարելուն և կյանքի որակի բարելավմանը։

Բնորոշ հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավորությունը, որը մարդասիրական ՀԿ-ների կամ կրոնական խմբերի նախագծերին անձնական ժամանակ տրամադրելն է, համայնքի ներգրավվածության ձև է[1]։ Այդպիսի ներգրավվածությունն ընդհանուր առմամբ պայմանավորված է սոցիալական արդարության արժեքներով և իդեալներով[2]։ Համայնքի ներգրավվածություն կարող է համարվել կամավորությունը սննդի բանկերում, անօթևանների ապաստարաններում, մասնակցությունն անհետաձգելի օգնության ծրագրերին, թաղամասերի մաքրման ծրագրերին և այլն[3][4][5]։

Այն նաև սահմանվում է որպես «հարաբերությունների դինամիկ գործընթաց, որը հեշտացնում է հաղորդակցությունը, փոխազդեցությունը, ներգրավվածությունը և փոխանակումը կազմակերպության ու համայնքի միջև՝ մի շարք սոցիալական և կազմակերպչական արդյունքների հասնելու համար»[6]։ Որպես հայեցակարգ՝ ներգրավվածությունն իր մեջ ներառում է կապի, փոխազդեցության, մասնակցության և ներգրավվածության հատկանիշներ, որոնք նախատեսված են անհատական, կազմակերպչական կամ սոցիալական մակարդակներում արդյունքներ գրանցելու համար[7]։ Ընթացիկ հետազոտություններն ընդունում են ներգրավվածության սոցիալական բնույթը։ Համայնքի ներգրավվածությունը ծառայում է որպես համայնքների և կազմակերպությունների միջև հարաբերությունների ամրապնդման համապարփակ մոտեցում։ Այն բնութագրվում է էթիկական, ռեֆլեկտիվ գործելակերպով և սոցիալական պատասխանատվությամբ ու նպատակ ունի ոչ միայն ավելի խորը պատկերացում կազմել համայնքի կարիքների, տեսակետների և ակնկալիքների մասին, այլև ակտիվորեն արձագանքել դրանց[8][9]։ Որպեսզի գիտական հետազոտություններն ազդեցություն ունենան, անհրաժեշտ է համայնքի անդամների ներգրավվածությունը՝ հատկապես այնպիսի հետազոտություններում, որոնք վերաբերում են բնակչության առողջությանն ու բարեկեցությանը[10][11]։ Հրամայական է, որ հետազոտողները կիրառեն համայնքի կողմից ընդունված մոտեցումներ, որտեղ համայնքի անդամները[12], կազմակերպությունները և հետազոտողները միասին կաշխատեն՝ խնդիրները վեր հանելու, համատեղ լուծումներ գտնելու և քաղաքականության մեջ փոփոխություններ առաջարկելու համար[13]։

Համայնքի ներգրավվածությունը երկխոսության վրա հիմնված համայնքակենտրոն դիրքորոշում է[14]։ Համայնքի ներգրավվածությունը համայնքի անդամներին հնարավորություն է տալիս ավելի համատեքստային ընկալել տարբեր իրավիճակներն ու խնդրո առարկաները, ինչպես նաև նպաստում է համայնքի անդամների միջև հարաբերությունների ամրապնդմանը[15][16]։ Համայնքի ներգրավվածության վերջնարդյունքը սոցիալական կապիտալն է և ավելի ամուր հարաբերությունները[17]։ Մինչ համայնքի կազմակերպումը զրոյից համայնքի ստեղծման գործընթացն է, համայնքի ներգրավվածությունը հիմնականում կենտրոնացած է փոփոխությունների գործընթացներին համայնքին ակտիվորեն ներգրավելու վրա՝ հատկապես, երբ առաջընթացը կանգ է առել կամ լճացել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marie Weil, Michael S. Reisch, Mary L. Ohmer, The Handbook of Community Practice, SAGE Publications, USA, 2012, p. 169
  2. Nichole Georgeou, Neoliberalism, Development, and Aid Volunteering, Routledge, Abingdon-on-Thames, 2012, p. 103-105
  3. Cathryn Crosby, Frederick Brockmeier, Student Experiences and Educational Outcomes in Community Engagement for the 21st Century, IGI Global, USA, 2016, p. 45
  4. Paul A. Gaist, Igniting the Power of Community: The Role of CBOs and NGOs in Global Public Health, Springer, USA, 2009, p. 239
  5. Yves Beigbeder, The Role and Statuts of International Humanitarian Volunteers and Organizations: The Right and Duty to Humanitarian Assistance, Martinus Nijhoff Publishers, Belgium, 1991, p. 83
  6. Johnston, K. A. (2018). Toward a theory of social engagement. In K. A. Johnston & M. Taylor (Eds.), The Handbook of Communication Engagement (pp. 19-32). Hoboken, NJ: Wiley.
  7. Johnston, Kim A. (2010 թ․ մարտի 17). «Community Engagement: Exploring a Relational Approach to Consultation and Collaborative Practice in Australia» (PDF). Journal of Promotion Management (անգլերեն). 16 (1–2): 217–234. doi:10.1080/10496490903578550. ISSN 1049-6491. S2CID 167693206.
  8. Johnston, K. A. (2018). Engagement. In R. L. Heath (Ed.), Encyclopedia of Strategic Communication: Wiley
  9. Dada, Sara; McKay, Gillian; Mateus, Ana; Lees, Shelley (2019 թ․ դեկտեմբերի 11). «Lessons learned from engaging communities for Ebola vaccine trials in Sierra Leone: reciprocity, relatability, relationships and respect (the four R's)». BMC Public Health. 19 (1): 1665. doi:10.1186/s12889-019-7978-4. ISSN 1471-2458. PMC 6907283. PMID 31829223.
  10. Turin, Tanvir Chowdhury; Chowdhury, Nashit; Haque, Sarika; Rumana, Nahid; Rahman, Nafiza; Lasker, Mohammad A A (2021 թ․ օգոստոս). «Meaningful and deep community engagement efforts for pragmatic research and beyond: engaging with an immigrant/racialised community on equitable access to care». BMJ Global Health (անգլերեն). 6 (8): e006370. doi:10.1136/bmjgh-2021-006370. ISSN 2059-7908. PMC 8383879. PMID 34426405.
  11. Dada, Sara; Cocoman, Olive; Portela, Anayda; Brún, Aoife De; Bhattacharyya, Sanghita; Tunçalp, Özge; Jackson, Debra; Gilmore, Brynne (2023 թ․ փետրվարի 1). «What's in a name? Unpacking 'Community Blank' terminology in reproductive, maternal, newborn and child health: a scoping review». BMJ Global Health (անգլերեն). 8 (2): e009423. doi:10.1136/bmjgh-2022-009423. ISSN 2059-7908. PMC 9906186. PMID 36750272.
  12. Turin, Tanvir Chowdhury; Chowdhury, Nashit; Haque, Sarika; Rumana, Nahid; Rahman, Nafiza; Lasker, Mohammad A A (2021 թ․ դեկտեմբեր). «Involving im/migrant community members for knowledge co-creation: the greater the desired involvement, the greater the need for capacity building». BMJ Global Health (անգլերեն). 6 (12): e007602. doi:10.1136/bmjgh-2021-007602. ISSN 2059-7908. PMC 8718487. PMID 34969687.
  13. Turin, Tanvir Chowdhury; Chowdhury, Nashit; Rumana, Nahid; Lasker, Mohammad A. A.; Qasqas, Mahdi (2022 թ․ մարտ). «Partnering with organisations beyond academia through strategic collaboration for research and mobilisation in immigrant/ethnic-minority communities». BMJ Global Health. 7 (3): e008201. doi:10.1136/bmjgh-2021-008201. ISSN 2059-7908. PMC 8948381. PMID 35332054.
  14. Taylor, Maureen; Kent, Michael L. (2014 թ․ հոկտեմբերի 20). «Dialogic Engagement: Clarifying Foundational Concepts». Journal of Public Relations Research (անգլերեն). 26 (5): 384–398. doi:10.1080/1062726x.2014.956106. ISSN 1062-726X. S2CID 143995731.
  15. Johnston, K. A., & Lane, A. (2018). Building relational capital: The contribution of episodic and relational community engagement. Public Relation Review. doi:https://doi.org/10.1016/j.pubrev.2018.10.006
  16. Dada, Sara; De Brún, Aoife; Banda, Esther Namwaba; Bhattacharya, Sanghita; Mutunga, Zaccheous; Gilmore, Brynne (2022 թ․ սեպտեմբերի 12). «A realist review protocol on communications for community engagement in maternal and newborn health programmes in low- and middle-income countries». Systematic Reviews. 11 (1): 201. doi:10.1186/s13643-022-02061-9. ISSN 2046-4053. PMC 9465973. PMID 36096841.
  17. Johnston, K. A., & Lane, A. (2018). Building relational capital: The contribution of episodic and relational community engagement. Public Relation Review. doi:https://doi.org/10.1016/j.pubrev.2018.10.006