Համադրելի գներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համադրելի գներ, տարբեր ժամանակաշրջաններում արտադրության, ապրանքաշրջանառության և տնտեսական այլ ցուցանիշների ծավալները (արժեքային արտահայտությամբ) համադրելիս պայմանականորեն հիմք ընդունած որևէ տարվա գներ։ Սահմանվում են տնտեսության զարգացման ցուցանիշների դինամիկան որոշելիս գործող (ընթացիկ) գների փոփոխության ազդեցությունը բացառելու համար։ Համադրելի գների տարատեսակներն են անփոփոխ գները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 87