Հակընդդեմ հայց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակընդդեմ հայց, քաղաքացիական դատավարությունում հայցվորի դեմ դատարան ներկայացրած պատասխանողի ինքնուրույն պահանջը։ Հակընդդեմ հայցը քննարկվում է հայցի հետ և համարվում է հիմնական հայցից պաշտպանվելու միջոց։ Հակընդդեմ հայցը նպատակ ունի՝

  1. կատարել հաշվակցում սկզբնական հայցի հետ (օրինակ, գույքին պատճառած վնասի համար հայցվորի պահանջի դիմաց պատասխանողը պահանջում է վճարման ժամկետը լրացած իր պարտքը)
  2. մերժել հայցը (օրինակ, մայրը երեխայի համար ապրուստի միջոց է պահանջում, իսկ հայրը ժխտում է իր հայրությունը)
  3. կատարել վեճի համատեղ քննարկում՝ հաշվի առնելով սկզբնական և հակաընդեմ հայցի միջև փոխադարձ կապը (օրինակ, հայցվորը պահանջում է իր սեփականությունը, իսկ պատասխանողը՝ նրա պահպանման ծախսերը)։

Հակընդդեմ հայցով դատարան դիմելու որոշակի ժամկետ է սահմանված։ Ժամկետի խախտմամբ հանձնված դիմումը դատարանն ընդունում է իր հայեցողությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png