Հագագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հագագ, խուլ շփական հնչյուն, որն արտաբերվում է ձայնալարերի մոտեցմամբ, երբ ձայնածերպով անցնող օդի հոսքը առաջացնում է թույլ աղմուկ։ Հագագի արտաբերման համար բերանի խոռոչը հատուկ դիրք չունի, այլ ընդունում է հաջորդ (կամ նախորդ) հնչյունի արտաբերման դիրքը։ Հայերենի հ հնչյունը հագագ է։ Թույլ շնչի աղմուկ կարող են ունենալ նաև պայթական և կիսաշփական բաղաձայնները, որոնց երբեմն անվանում են հագագային հնչյուններ. սրանց համար գործածվում Է նաև շնչեղ կամ շնչեղացված տերմինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 40