ՀՊՃՀ Կիբեռնետիկայի դեպարտամենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՊՃՀԿիբեռնետիկայի ֆակուլտետը հիմնադրվել է 1961 թ.-ին, առանձնանալով էլեկտրատեխնիկական ֆակուլտետից որպես ավտոմատիկայի և հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետ, 1966 թ. վերանվանվել է տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ։ Ֆակուլտետն ունի 5 ամբիոն՝ կառավարման համակարգերի, էլեկտրոնային տեխնիկայի, միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի, չափիչ տեխնիկայի և ստանդարտացման ու սերտիֆիկացման, տեխնիկական համակարգերի ինֆորմացիոն ապահովման, որտեղ դասավանդում են 7 պրոֆեսոր, 28 դոցենտ, 40 ասիստենտ և դասախոս։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գործունեության տարիների ընթացքում ֆակուլտետը ղեկավարել են՝
  • Կոնստանտին Աբրահամյանը(1961-1972)
  • Գևորգ Հակոբջանյանը (1972-1988),
  • Սենիկ Մկրտչյանը (1988-1991),
  • Արամ Մեջլումյանը (1991-1997),
  • Մարատ Մուրադյանը (1997-2004),
  • Գուրգեն Բարեղամյանը (2004-2017)։


Ֆակուլտետի 75 դասախոսներից 39-ը (52%) ունեն գիտական աստիճաններ։ Կրթական 3 ծրագրերի 4 մասնագիտությունների գծով սովորում են 759 ուսանող, 70 մագիստրանտ, 23 ասպիրանտ։ Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ համակարգային վերլուծություն, կառավարման համակարգերի անալիզ և սինթեզ, միկրոէլեկտրոնիկա, միկրոսխեմատեխնիկա, ինտեգրալ տեխնոլոգիաներ, օպտոէլեկտրոնիկա, միկրոպրոցեսորներ, միկրոպրոցեսորային բժշկական սարքեր, թվային և միկրոպրոցեսորային սարքավորումներ, էլեկտրաէներգիայի ստատիկ և ֆիզիկական մեծությունների առաջնային կերպափոխիչներ, գերբարձր հաճախականային սարքավորումներ, կենսատեխնիկական համակարգերի կառավարում, թվային չափիչ սարքերի, անալոգաթվային և թվաանալոգային կերպափոխիչների և ստանդարտների մշակում։ Պարբերաբար լույս է տեսնում “Моделирование, Оптимизация, Управление” գիտական աշխատանքների ժողովածուն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կայք էջը Արխիվացված 2012-08-28 Wayback Machine