Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀԵԱԽից)


Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը, հանրապետության մի քանի տասնյակ ուսանողական, երիտասարդական կառույցների միավորող, հանրապետության խոշորագույն երիտասարդական կազմակերպություններից է‌[փա՞ստ]։ Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը հիմնադրվել է 1997 թվականին։ Այժմ ՀԵԱԽ-ը հանդիսանում է Եվրոպական երիտասարդական ֆորումի լիիրավ անդամ և Արևելյան Եվրոպայի Երիտասարդական Համագործակցության նախագահող կառույց։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ[խմբագրել]

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում սկիզբ առած ժողովրդավարական գործընթացների կարևորագույն փուլերից մեկն էր հանդիսանում հասարակական, քաղաքական կազմակերպությունների՝ որպես ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտների, ստեղծումն ու զարգացումը։ Այս շարժման առաջամարտիկներն էին երիտասարդական կազմակերպությունները։ 1997թ.-ի հուլիսին տեղի ունեցած Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհրդի (ՀԵԱԽ) առաջին հիմնադիր համագումարով հաստատեց կազմակերպության կանոնադրությունը և ընտրեց ղեկավար մարմիններ։ Նույն թվականի դեկտեմբերին կազմակերպությունը գրանցվեց ՀՀ Արդարադատության նախարարությունում։ Այժմ ՀԵԱԽ-ը հանդիսանում է հովանոց կազմակերպություն անդամակցող ավելի քան 60 երիտասարդական ՀԿ-ների, ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների և քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի համար։ Սկսած 2002թ.-ից ՀԵԱԽ-ը հանդիսանում է Եվրոպական Երիտասարդական Ֆորումի թեկնածու, ապա լիիրավ անդամ, իսկ 2005թ.-ից՝ Արևելյան Եվրոպայի Երիտասարդական Համագործակցության անդամ կազմակերպություն։ Այժմ ՀԵԱԽ-ը հանդիսանում է Արևելյան Եվրոպայի Երիտասարդական Համագործակցության նախագահող երկիր։ Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհրդի բարձրագույն ղեկավար մարմինը՝ Համագումարն է։ Այն իր հերթական նիստերը գումարում է երկու տարին մեկ անգամ։ Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում մշտապես գործող հիմնական ղեկավար մարմինը՝ նախագահությունն է, որի անդամներ են հանդիսանում նաև նախագահը, փոխնախագահը և գլխավոր քարտուղարը։

Կազմակերպության գլխավոր նպատակներից են աջակցել՝

•  ՀՀ հզորացմանն ու ամրապնդմանը
•       ՀՀ-ում ժողովրդավարության խորացմանը, իրավական պետության, քաղաքացիական հասարակության կայացմանը,
•       ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրագործմանը,
•       Ազգային խնդիրների լուծման գործընթացում երիտասարդության մասնակցության ակտիվացմանը,
•       Մարդու, մասնավորապես երեխայի, պատանու, երիտասարդի իրավունքների պաշտպանության գաղափարի տարածմանը,
•       Երիտասարդական կազմակերպությունների փոխհամագործակցությանն ու օգնությանը։

Կազմակերպության առաջնահերթ խնդիրներից են՝

•  պաշտպանել ՀՀ-ում և նրանից դուրս ապրող բոլոր հայ երիտասարդների իրավունքներն ու օրինական շահերը,
•       կապեր հաստատել տարածաշրջանային, տարածքային և միջազգային երիտասարդական կառույցների հետ՝ նպաստելով ՀՀ-ում երիտասարդական կազմակերպությունների անդամակցությանը վերջիններիս,
•       օժանդակել երիտասարդական կազմակերպություննրի կողմից համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի անցկացմանը,
•       Նպաստել գիտության և կրթության՝ որպես առաջնային ոլորտի, զարգացմանը, ոչ ֆորմալ կրթության համակարգերի ներդրմանը, ինչպես նաև երիտասարդական կադրերի պատրաստմանը,

• Մասնակցել ազգային, տարածաշրջանային և միջազգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

ՀԵԱԽ-ը ցուցաբերում է իր աջակցությունը անդամ-կազմակերպություններին, Ուսանողական Խորհուրդներին և երիտասարդական կառույցներին բազմաբնույթ երիտասարդական ծրագրեր իրականացնելու գործում։ Վերջինիս վառ օրինակներից մեկն է վերջերս իրականացված «Ամառային ճամբար 2007» ուսանողական միջազգային ֆորումը։

ՀԵԱԽ գործունեության գերակայություններից մեկն է արտաքին հարաբերությունների ոլորտը։ 1998թ.-ից սկսեցին հստակ քայլեր ձեռնարկվել եվրոպական կարևրագույն կառույցների հետ կապ հաստատելու և համագործակցելու ուղղությամբ։ Սա հանգեցրեց կայուն գործնական փոխհարաբերությունների, որոնք ներկայումս ևս շարունակվում են բավականին արդյունավետ կերպով։

Հաստատված կապերի և տեղեկատվության հավաքագրման շնորհիվ բավականին լայն հնարավորություններ են ստեղծված ապահովելու համար հայ երիտասարդության մասնակցությունը մի շարք միջազգային կրթական-ուսուցողական ծրագրերում։

Ներկայումս ՀԵԱԽ-ը ակտիվորեն համագործակցում է ՀՀ Խորհրդարանի, ՀՀ Կառավարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի, Մշակույթի Նախարարության, Սպորտի և Երիտասարդության հարցերով Նախարարության, Եվրոխորհրդի Երիտասարդական վարչության, Համահայկական Երիտասարդական Հիմնադրամի, Եվրոպական Երիտասարդական Ֆորումի, Եվրոխորհրդի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացչության, Միջազգային Զարգացման Կանադական Գործակալության հետ։

ՀԵԱԽ-ի կողմից մինչ այժմ իրականացվել են մի շարք նախաձեռնություններ և ծրագրեր։ Վերջիններից առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում ՝

«Ինֆորմացիոն աջակցում ուսանողական և երիտասարդական կազմակերպություններին» «Մարզերի երիտասարդությունը 21-րդ դարում» «Երիտասարդական քաղաքականություն, միջազգային համագործակցություն և կոնֆլիկտների լուծում» «Երիտասարդական ՀԿ-ների դերը հանրային քաղաքականության ոլորտում» «Երիտասարդական հետազոտությունների կազմակերպում» ծրագրերը, սեմինարներն ու թրեյնինգները։

2006թ.-ից ՀԵԱԽ նախագահն է Արամ Սուքիասյանը։

Արտաքին Հղումներ[խմբագրել]