Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տարրական կրթությունը չի հանդիսանում ոչ պարտադիր, ոչ ազատ, ոչ էլ բազմակողմանի, և շատ երեխաներ չեն կարողանում դպրոց գնալ, քանի որ ծնողներն անկարող են վճարել նախնական գումարը[1]։ Սովորաբար ծնողները պետք է վճարեն ուսուցիչների աշխատավարձը[1]։ 1998 թվականի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանարապետությունում տարրական կրթություն ստացել են երեխաների 50%-ը։ Այս փաստը հիմնված է տարրական դպրոցում պաշտոնապես գրանցված աշակերտների թվի հիման վրա, արտացոլում է դպրոց փաստացի հաճախողներին[1]։ 2000 թվականին 10-14 տարեկան երեխաների 65 %-ն է հաճախել դպրոց[1]։ 6-ամյա քաղաքացիական պատերազմի պատճառով երկրում ավելի քան 5,2 միլիոն երեխաներ կրթություն չեն ստանում[1]։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կրթական գործընթացը կարգավորում է երեք նախարարություն` Ministère de l’Enseignement Primaire, Secondaire et Professionnel (MEPSP), Ministère de l’Enseignement Supérieur et Universitaire (MESU) և Ministère des Affaires Sociales (MAS).
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կրթական համակարգը նման է բելգիականին։ 2002 թվականին կար ավելի քան 19000 տարրական դպրոց, որտեղ սովորում էին 160000 աշակերտ և 8000 միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 110000 աշակերտ։