Կրակային պատրաստություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ զինվորների երթ

Կրակային պատրաստություն, մարտական պատրաստության կարևորագույն մասերից մեկը, անձնակազմի ուսուցման համակարգ՝ հաստիքային զենքի կիրառման գիտելիքների և հմտությունների յուրացման ու կատարելագործման նպատակով[1]։ Այս բաժինը ընդգրկում է հիմնականում զենքի հիմնական մասերի, հրաձգության հիմունքների, ձևերի ու կանոնների, մարտի դաշտի հեռավորության որոշման նռնակի հետ գործողությունների կատարման ինչպես նաև հրաձգության վարժությունների կատարման հիմունքները։ Զենքի նյութական մասի ուսուցումը ընդգրկում է զենքի մարտական հատկությունները, մասերի ու մեխանիզմների կառուցվածքը և դրանց նշանակությունը։ Կարևոր նշանակություն ունի նաև ինքնաձիգի կամ որևէ մարտական զենքի պահպանությունը, խնամքը և մի շարք այլ գործողություններ։ Հրաձգության կանոնների իմացությունն ամենակարևոր պայմաններից է մարտի դաշտում։ Ձեռքի նռնակի նետման ուսուցումը նպատակ ունի սովորեցնել մարտական իրավիճակի տարբեր պայմաններում ճիշտ ուղղությամբ նետել նռնակը և ճիշտ նշանակետին հասցնել։

Կրակային պատրաստության մակարդակի չափանիշը հակառակորդի առաջին իսկ կրակոցով ոչնչացնելու ունակությունն է

Անվտանգության կանոնները կրակային պատրաստությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարապմունքի ժամանակ

  • Պարապմունքից առաջ ղեկավարի հրամանով կամ ինքնուրույն ստուգել լիցքը
  • Կտրականապես արգելվում է զենքն ուղղել մարդկանց ուղղությամբ
  • քանդել-հավաքելու ժամանակ պահպանել 2 մետր հեռավորությունը

Հրաձգության ժամանակ

  • հրաձգարանից հեռացնել շնչավոր էակներին
  • Զենքը թույլատրվում է լիցքավորել միայն ԿՐԱ՛Կ հրամանից հետո
  • Կրակի դադարեցման գծում լիցքաթափե՛լ զենքը

Կանոններ կրակ վարելու և դադարեցնելու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելվում է կրակ վարել՝

  • այն ուղղությամբ որտեղ վտանգ կա
  • Արգելվում է կրակել ԴԱԴԱ՛Ր հրամանից հետո
  • մինչև կրակի վարման սահմանագծից դուրս գալը
  • անսարք զենքով

Կրակն անմիջապես դադարեցվում է՝

  • թիրախային դաշտում մարդկանց կամ կենդանիների հայտնվելու պահին
  • սպիտակ դրոշի բարձրացման ժամանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կրակային պատրաստության սահմանումը ռազմական հանրագիտարանում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.