Կատվին տնից վռնդում են, քանի որ նա ծերացել էր և մուկ բռնել չէր կարողանում։ Անտառ ընկնելով` նա ծանոթանում է Լիզավետա Իվանովնա անունով աղվեսի հետ։ Նրան ներկայանում է որպես վագր։ Վագրի մասին իմանում են նապաստակը, արջն ու գայլը և որոշում են տեսնել այդ գիշատիչին։ Աղվեսն ասում է, որ իրենց հետ նվերներ բերեն և թողնեն մեծ կաղնու տակ, իսկ իրենք թաքնվեն։ Աղվեսը բերում է կատվին, և նա ուտում է բոլոր նվերները։ Հետո տեսնում է թաքնված գայլի քիթն ու մտածում, թե դա մուկ է։ Կատուն ճանկռում է քիթն ու երեքին էլ այնպես վախեցնում, որ նրանք շատ հեռու են փախչում։