Կոպլիկի բիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպլիկի բիծ՝ որը նկարագրվում է որպես  «աղի հատիկներ կարմիր ֆոնին»

Կոպլիկի բիծ (հայտնի է նաև որպես՝ Կոպլիկի նշան) կարմրուկի նախանշանային փուլում առաջացող ներքին ցանավորում, որը առաջանում են արտաքին ցանի ի հայտ գալուց 2-3 օր առաջ։ Բնութագրվում է որպես սպիտակ մանր լորձաթաղանթի վնասումներ, որոնք գտնվում են այտի լորձաթաղանթին, վերին առաջին և երկրորդ սեղանատամների դիմացը, այն հանդիսանում է կարմրուկ վիրուսային հիվանդության հատուկ նշան[1]։ Մասնագիտական գրականությունը կոպլիկի բիծը նկարագրում է որպես լորձաթաղանթի խոցային մակերես, որտեղ նկատվում է հյուսվածքի մեռուկացում, նեյտրոֆիլային արտաքիրտ, և  անոթագոյացում[2]։ Բիծը նկարագրվում է որպես  «աղի հատիկներ կարմիր ֆոնին», մակուլոպապուլոզ ցանի հայտնվելուն պես հաճախ այս բիծը սկսում է անհետանալ[3]։ Կոպլիկի բիծը շատ կարևոր է ինչպես ախտորոշման, այնպես էլ հետագա բռնկումների կանխարգելման հարցում։ Այս բիծը առաջանում է ավելի վաղ, քան հիվանդությունը կհասնի իր առավել վարակայնության փուլին, այսպիսով` հնարավորություն տալով վաղ ախտորոշման և մեկուսացման շնորհիվ կառավարել հիվանդության հնարավոր բռնկումները[4]։

Նոբելյան մրցանակակիր Ջոն Էնդերս Ֆրենկլինիը և Թոմաս Փիբլսը, ովքեր առաջին անգամ առանձնացրել են կարմրուկի վիրուսը, իրենց նմուշները ստանում էին այն հիվանդներից որոնց մոտ հայտնաբերվում էին կոպլիկի բծեր[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպլիկի բիծը անվանվել է ի պատիվ Հենրի Կոպլիկի(1858-1927թ.), լինելով մանկաբույժ նա առաջին անգամ նկարագրել է այս ախտանիշը, հատուկ նշելով՝ դրա կարևորությունը կարմրուկի ախտորոշման և բաց չթողնման գործում[4][6]։ Նա հրապարակել է երկու հոդված, որից մեկում գունավոր պատկերով նկարագրել է այս բիծը[7]։ 1903 թվականին անհայտ հեղինակը հղում է կատարում  Կոպլիկի գրքին` «Նորածնային և մանկական հիվանդություններ»-ին նշելով արդեն հայտնի բծի գունավոր նկարագրությանը։

Որոշ հեղինակներ կոպլիկի բծի առաջին նկարագրությունը վերագրում են Ռեուբոլդ Վյուրցբուրգին(1854) կամ Յուհան Մուրեյ Անդրեասին (1740-1791)։ Մինչև Կոպլիկը 1874 թվականին գերմանացի թերապևտ Կառլ Յակոբ Ադոլֆ Քրիստիան Գերհարը (1833-1902), 1879 թվականին դանիացի բժիշկ Ֆլինդը և 1985 թվականին ռուս մանկաբույժ Նիլ Ֆիլատովը նույնպես նկարագրել են նմանատիպ բծեր հիվանդների մոտ[8]։ Կոպլիկը ծանոթ էր Ֆիլատովի աշխատությանը, սակայն այն համար էր փաստազուրկ, չապացուցված[7][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tierney LM, Wang KC (February 2006). «Images in clinical medicine. Koplik's spots». N. Engl. J. Med. 354 (7): 740. doi:10.1056/NEJMicm050576. PMID 16481641.
  2. Robbins and Cotran. "Infectious Diseases." Pathologic Basis of Disease. 7th ed. 2005. Print.
  3. Steichen O, Dautheville S (2009). «Koplik spots in early measles». CMAJ. 180 (5): 583. doi:10.1503/cmaj.080724. ISSN 0820-3946. PMC 2645467. PMID 19255085.
  4. 4,0 4,1 Baxby, Derrick (July 1997). «Classic Paper: The diagnosis of the invasion of measles from a study of the exanthema as it appears on the buccal mucous membrane». Reviews in Medical Virology. 7 (2): 71–74. doi:10.1002/(SICI)1099-1654(199707)7:2<71::AID-RMV185>3.0.CO;2-S. PMID 10398471.
  5. Enders, J.F.; Peebles, T.C. (1954). «Propagation in tissue culture of cytopathogenic agents from patients with measles». Proc. Soc. Exp. Biol. Med. 86 (2): 277–86. doi:10.3181/00379727-86-21073. PMID 13177653.
  6. Koplik, H (1896). «The diagnosis of the invasion of measles from a study of the exanthema as it appears on the buccal mucous membrane». Arch Pediatr. 13: 918–22.
  7. 7,0 7,1 Koplik, Henry (1899). «the new diagnostic spots of measles on the buccal and labial mucous membranes». Med. News, (NY). 74: 673–6.
  8. Koplik, H. "The diagnosis of the invasion of measles from a study of the exanthema as it appears on the buccal mucous membrane", Archives of Pediatrics, New York, 1896; 13: 918-922," (accessed 13 September 2006)
  9. Falkener, L (1901). «Fitalow's spots in morbilli». Lancet. 157 (4040): 315–7. doi:10.1016/s0140-6736(01)71368-2.