Կոնֆաբուլացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնֆաբուլացիա, ոչ ճշգրիտ հիշողություն, որում փաստերը կա՛մ փոփոխված են, կա՛մ կատարվել են այլ (հաճախ մոտակա) ժամանակ քան անձը հիշում է և կարող են միավորված լինել ամբողջությամբ հորինված իրադարձությունների հետ[1]։ Անձինք, ովքեր կոնֆաբուլացիայի են ենթարկում ներկա ժամանակի անստույգ հիշողություններ, որոնք կարող են լինել և՛ թեթև փոփոխություններ, և՛ աբսուրդ հորինվածքներ[2], սովորաբար շատ վստահ են իրենց հիշողությունների վրա՝ չնայած ժխտող ապացույցներին[3]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆաբուլացիան ստելուց տարբեր է, քանի որ անձը թաքցնելու նպատակ չունի և անտեղյակ է, որ տեղեկությունը ճշգրիտ չէ[4]։ Չնայած, որ անձինք կարող են ներկայացնել ակնհայտորեն սխալ տեղեկություն՝ կոնֆաբուլացիան նաև կարող է թվալ կայուն և համեմատաբար ոչ արտասովոր[4]։

Կոնֆաբուլացիայի ամենահայտնի դեպքերում առկա են գլխուղեղի վնասվածքի կամ մտավոր հետամնացության ախտանիշներ[5]։ Այն նաև հանդիպում է հակաքոլիներգական թունավորումից տառապող մարդկանց մոտ, նրանց տարօրինակ կամ իռացիոնալ վարքագծերի մասին հարցաքննելու ժամանակ[6][7]։

Ցանկացած տեսակի կոնֆաբուլացիա ամենից հաճախ տեղի է ունենում ինքնակենսագրական բնույթի հիշողության մեջ և հատկանշական է բարդ և խճճված գործընթացի, որ կարող է ցանկացած պահի սահուն չընթանալ՝ հիշողությունը վերլուծելիս, մտապահելիս կամ հիշելիս[3] Այդ տիպի կոնֆաբուլացիան հաճախ հանդիպում է Կորսակովի սինդրոմում[8]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տեսակի կոնֆաբուլացիաներն են՝

  • Հրահրված կոնֆաբուլացիաներ․ բնական պատասխան են սխալ հիշողության[9]։ Հաճախ են հանդիպում հիշողության կորստի և մտավոր հետամնացության դեպքերում[10]։
  • Ինքնաբուխ կոնֆաբուլացիաներ․ պատահում են ակամայորեն[10][11]։ Հանդիպում են հազվադեպ և հիմնականում մտավոր հետամնացության դեպքերում։ Կարող են ծագել ճակատային բիլթի ախտաբանության և օրգանական ամնեզիայի միջև փոխազդեցությունից[9]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆաբուլացիան ասոցացվում է հետևյալ բնութագրերի հետ․

  1. Սովորաբար վերբալ պնդումներ, սակայն կարող են նաև լինել ոչ վերբալ գործողություններ և ժեստեր։
  2. Կարող է ընդգրկել ինքնակենսագրական և ոչ անձնական տեղեկություն, ինչպիսին են պատմական փաստեր, հեքիաթներ, իմաստաբանական հիշողության այլ տեսքեր։
  3. Պնդումը կարող է լինել արտառոց կամ համաձայնեցված։
  4. Պնդումի մանրամասները կարող են սխալ լինել։
  5. Հորինվածքի մանրամասները սովորաբար վերցված են անձի իրական հիշողություններից, մտքերից։
  6. Ոչ մի թաքնված պատճառ չկա այս երևույթի համար։
  7. Որոշ անձինք ավելի հավանական է, որ կոնֆաբուլացիայի կենթարկվեն քան ուրիշները։ Այն կախված է նրանց անհատականության կառուցվածքից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fotopoulou A.; Conway M. A.; Solms M. (2007). «Confabulation: Motivated reality monitoring». Neuropsychologia. 45 (10): 2180–2190. doi:10.1016/j.neuropsychologia.2007.03.003. PMID 17428509.
  2. «Truth about Confabulation». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  3. 3,0 3,1 Nalbantian, edited by Suzanne; Matthews, Paul M.; McClelland, James L. (2010). The memory process : neuroscientific and humanistic perspectives. Cambridge, Mass.: MIT Press. ISBN 978-0-262-01457-1. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 Moscovitch M. 1995. "Confabulation". In (Eds. Schacter D.L., Coyle J.T., Fischbach G.D., Mesulum M.M. & Sullivan L.G.), Memory Distortion (pp. 226–251). Cambridge, MA: Harvard University Press.
  5. Sivolap IuP Damulin IV (2013). «[Wernicke encephalopathy and Korsakoff's psychosis: clinical-pathophysiological correlation, diagnostics and treatment]». Zh Nevrol Psikhiatr Im S S Korsakova. 113 (6 Pt 2): 20–6. PMID 23887463.
  6. «Erowid BZ Vault : Effects».
  7. «Erowid Experience Vaults: BZ - Army Volunteer Account, Edgewood Arsenal - 60851».
  8. Kopelman, M. D.; Thomson, A. D.; Guerrini, I; Marshall, E. J. (2009). «The Korsakoff Syndrome: Clinical Aspects, Psychology and Treatment». Alcohol and Alcoholism. 44 (2): 148–154. doi:10.1093/alcalc/agn118. PMID 19151162.
  9. 9,0 9,1 Kopelman, M. D. (1987). «Two types of confabulation». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 50 (11): 1482–7. doi:10.1136/jnnp.50.11.1482. PMC 1032561. PMID 3694207.
  10. 10,0 10,1 Metcalf, Kasey; Langdon, Robyn; Coltheart, Max (2007 թ․ փետրվարի 1). «Models of confabulation: A critical review and a new framework». Cognitive Neuropsychology. 24 (1): 23–47. doi:10.1080/02643290600694901. PMID 18416482.
  11. Gilboa, A. (2006 թ․ ապրիլի 13). «Mechanisms of spontaneous confabulations: a strategic retrieval account». Brain. 129 (6): 1399–1414. doi:10.1093/brain/awl093.