Կոնսորցիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնսորցիում (լատ. consortium — գործակցություն, միություն), փոխառությունների, բաժնետոմսերի տեղաբախշման, մեծ մասշտաբի որևէ արդյունաբերական ծրագրի համատեղ իրականացման համար կապիտալիստական մի քանի բանկերի կամ արդյունաբերական ընկերությունների ժամանակավոր միություն, բանկային և արդյունաբերական կապիտալի սերտաճման ձև։ Նպատակը մենաշնորհային շահույթի ստացումն է։ Տարածում է գտել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Կոնսորցիումի կարող են մասնակցել մասնավոր և պետ. կազմակերպություններ, 60-ական թթ.՝ նաև առանձին երկրներ։ Անդամները, լրիվ ինքնուրույնություն պահպանելով հանդերձ, կոնսորցիումի գործունեության շրջանակներում ենթարկվում են համատեղ ընտրած ղեկավարությանը։ Կոնսորցիումին բնորոշ է մասնակիցների անիրավահավասարությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png