Կարմիր բերդ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր բերդ (այլ կիրառումներ)

Կարմիր բերդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմ սանջակի Կարմիր վանքի գավառակում։ 1915 թվականին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և խաշնարածությամբ։ Գյուղում պահպանվում էին նույնանուն բերդի կիսականգուն որմերն ու աշտարակները։ Ըստ ավանդության այն պատկանել է հայ իշխանների։ Բերդի մոտակայքում կար երկու եկեղեցի։ Բնակիչները զոհվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 331