Կարավելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարավելլա Լատինա (ուղղանկյուն եռանկյան տեսքով առագաստներով)
Կարավելլա Ռեդոնդա (քառակուսու տեսքով առագաստներով)

Կարավելլա, XV-րդ դարում կառուցվող թեթև և արագընթաց առագաստանավի տեսակ է։ Կառուցվել է պորտուգալացիների կողմից օվկիանոսային հեռավոր ճանապարհորդությունների համար։

Կարավելլաները ավելի դյուրաշարժ էին ու տարողությամբ մեծ։ Դրանք ունեին ուղիղ և շեղ առագաստներով երեք կայմ ու կարող էին շարժվել ցանկացած ուղղությամբ ոչ միայն համընթաց, այլև կողքի, նույնիսկ հանդիպակաց քամու դեպքում։ Կարավելլաներով հնարավոր էր ուղևորվել ծովային հեռավոր ճանապարհորդությունների։

Աղբյուր[խմբագրել]

  • Ե․ Վ․ Ագիբալովա, Գ․ Մ․ Դոնսկոյ «Միջին դարերի պատմություն», 1989 թ․, «Լույս» հրատարակչություն, էջ 188։