Կարաս (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ, Շենգավիթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարաս
նյութկավ
բարձրություն76
լայնություն74
ստեղծվել էՄ. թ.ա. 3-րդ դար

Կարաս, մ. թ. ա. 3-րդ դարի Շենգավիթից հայտնաբերված կավե կարաս։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 2970 համարի ներքո։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարասի վրայով դեպի վեր է ձգվում գլխավոր անկյունաձև զարդապատկերը, որը կազմված է ջուրը խորհրդանշող ալիքազարդ ժապավեններից, որոնց ծայրերին բազմագալար պարույրներով կերպավորված են թռչնագլուխ վիշապները` որպես ջրի և անոթի պարունակության պահապան։ Հորինվածքի կենտրոնի վերին մասում եռանկյունաձև մարմնով, բաց կտուցով արագիլի պատկերն է, որն ըստ հնագույն հավատալիքների գարնան ավետաբերն էր և արևի խորհրդանիշը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM