Կատեգորիայի քննարկում:Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատեգորիան ստեղծվել է ըստ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թվականի մարտի 1-ի հայտարարությանը, որով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված՝ Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից, հղում:--Ավետիսյան91 (քննարկում) 08:20, 2 Մարտի 2021 (UTC)[reply]

Առաջարկում եմ անվանափոխել «Ադրբեջանի բռնազավթած տարածքներ» տարբերակի, որպեսզի խուսափենք անտեղի կրավորական հոդով բառերի օգտագործումից։ --ջեօ 🌱 11:52, 2 Մարտի 2022 (UTC)[reply]
Էս մասով հայերենը որևէ կարգավորում, հորդոր ունի՞։--Ավետիսյան91 (քննարկում) 11:56, 2 Մարտի 2022 (UTC)[reply]
Ես դեմ եմ անվանափոխմանը, քանի որ «Ադրբեջանի կողմի բռնազավթված տարածքներ» և «Ադրբեջանի բռնազավթած տարածքներ» հասկացությունները հակադիր իմաստով կարելի է հասկանալ։ «Ադրբեջանի բռնազավթած տարածքներ» արտահայտությունն այնքան էլ հստակ չէ և շփոթեցնող է, կարող է հեշտորեն ընկալվել, որ ինչ-որ պետություն բռնազավթել է Ադրբեջանի տարածքը։ Ես հասկանում եմ, որ «Ադրբեջանի բռնազավթած տարածքներ» և «Ադրբեջանի բռնազավթված տարածքներ» հասկացությունները տարբեր բաներ են, բայց կարող են հեշտորեն ընկալվել նույն կերպ կամ 1-ինը չունենա այն էֆեկտը ընթերցողի մոտ, որը այդ արտահայտությունը պետք է հաղորդի։ Առավել ընկալելին «Ադրբեջանի կողմի բռնազավթված տարածքներ» անունն է։ --Գարդմանահայ (քննարկում) 15:52, 2 Մարտի 2022 (UTC)[reply]
Որպես օգնող աղբյուրներ մի քանի հղում ներկայացնեմ։ Հայաստանի Հանրապետության Աժ հայտարարությունում (Պ-975-14.05.2021-ԱՀ-013/0) ասվում է՝ «․․․Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների ․․․ վերաբերյալ»։ Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությունում ասվում է՝ «․․․Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից»։ Նաև այստեղ է հենց այդպես ներկայացվում Արցախի ԱԺ պատգամավորի այս թեմայով ելույթը՝ «Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքները Արցախի Հանրապետության անբաժան մասն են»։--Գարդմանահայ (քննարկում) 16:11, 2 Մարտի 2022 (UTC)[reply]