Կաստրովիդոյի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաստրովիդոյի ամրոց
Castillo de Castrovido
Տեսակաշտարակ և դղյակ
Տեղագրություն42°02′30″ հս․ լ. 03°16′02″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորSalas de los Infantes?
Երկիր Իսպանիա
Քարտեզ
Քարտեզ

Կաստրովիդոյի (իսպ.՝ Castillo de Castrovido), ամրոց Իսպանիայի Բուրգոս տարածաշրջանում։ Այն կառուցվել է 9-րդ դարում և շահագործվել մինչև 14-րդ դարը։ Մինչև 21-րդ դարը ամրոցը գտնվել է ավերված վիճակում, սակայն 21-րդ դարում կառավարությունը որոշել է այն վերականգնել, քանի որ ամրոցը մեծ դեր է ունեցել այդ տարածաշրջանի համար և համարվել էր նրա պատմամշակութային հուշակոթողներից մեկը։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնյա գաղութականներ Իսպանիայի կենտրոնական հատվածից անընդհատ տեղափողվում էին դեպի երկրի հարավ։ 9-րդ դարի վերջում սկսվում է քրիստոնյա գաղութականների կողմից պաշտպանողական ամրոցների կառուցումը, որը պետք էր պաշտպաներ գաղութականների կողմից նոր գրավված տարածքները մուսուլմանների գրոհներից։ 1002 թվականին մուսուլմանների առաջնորդ Ալմանզորը իր զորքով շրջապատում է Կաստրովիդիո ամրոցը, սակայն հանդիպելով համառ դիմադրության ստիպված է լինում նահանջել։ 11-րդ դարում ամրոցի կալվածքներին տիրում է պարոն Լառան։

Հին և մոռացված ամրոցների նշանակությունը սկսեց վերաճել 14-15 դարերի ընթացքում, երբ Իսպանիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը թագի համար թագավորական ընտանիքի և այլ ազնվականների միջև։ Կաստրովիդո ամրոցը 14-րդ դարում անցավ Վելասկո ընտանիքի հսկողության տակ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն եղել է աշտարակավոր բերդաքաղաքի տեսք ուղղանկյուն հատակագծով։ Պարիսպների բարձրությունը եղել է մոտ 11մ (10.985), որից 8.45 մ բարձրությամբ գետնից բարձրացել են վարդազգիներն ու խաղողի ողկույզները[1]։ Պարսպի հաստությունը եղել է մոտ 2մ։ Աշտարակը գտնվել է տեղանքը վերահսկող ժայռի վրա։ 14-րդ դարում երբ սկսվել էր ամրոցի վերակառուցումը, ժայռը նույնպես շրջապատել են պատերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Información en castillosnet.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]