Կաստերե (քարանձավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաստերե, կարստային քարանձավ Ղրիմում, Կարաբի-յայլա սարավանդի վրա։ Քարանձավն ունի 67 մետր խորություն։ Այն ունի բավականին մեծ մուտք, որի երկարությունն է 5, իսկ լայնությունը 2 մետր։ Քարանձավում կան մեկ մեծ և մի քանի փոքր սրահներ, որոնցից մեկում կա լիճ։ Քարանձավի անցումը տևում է սովորաբար մոտ 4 ժամ։ Քարանձավը հայտնի է յուրօրինակ ձևավորումով, որը անվանում են «Կարստերեի Արև»։