Կասպեր Նիլսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասպեր Նիլսեն
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 29, 1994(1994-04-29)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Էսբյերգ, Ribe County, Դանիա
Հասակ 179 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կասպեր Մերուպ Նիլսեն (դան․՝ Casper Mørup Nielsen,ապրիլի 29, 1994(1994-04-29)[1], Էսբյերգ, Ribe County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, որն եղել է «Բրյուգգե» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էսբյերգ» ակումբի սան։ 2009 թվականին 15 տարեկանում ակումբի հետ կնքել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[2]։ Նույն թվականին փորձաշրջան է անցել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»[3]։

Իր ակումբի մեծահասակների թիմի կազմում առաջին հանդիպումը անցկացրել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին Դանիայի գավաթի շրջանակներում «Լինգբյուի» դեմ խաղում[4], այդ մրցաշրջանում Էսբյերգը նվաճել է Դանիայի գավաթը։ Դանիայի առաջնությունում նորամուտը նշել է 2013 թվականի մայիսի 12-ին «Կոպենհագենի» դեմ խաղում՝ 88-րդ րոպեին փոխարինելով Առնոր Սմարասոնին[5]։ Երկրի առաջնությունում առաջին գոլը խփել է 2014 թվականի մայիսի 7-ին «Սեններյուսկեի» դարպասին և օգնել է իր ակումբին հասնել 2:1 հաշվով կամային հաղթանակի[6]։ 2015/16 մրցաշրջանում դարձել է հիմնական թիմի խաղացող՝ մասնակցելով 33 խաղերից 31-ին։

2017 թվականի հունվարին 3,5 տարվա պայմանագիր է ստորագրել «Օդենսեի» հետ[7][8]։

2019 թվականի հուլիսի 4-ին միացել է «Յունիոն» ակումբին[9]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Դանիայի փոքր տարիքայինների հավաքականում[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպերի հայրն՝ Հենրիկ «Իսմանդ» Նիլսենը ևս ֆուտբոլիստ էր և 2000 թվականի սկզբին խաղացել է «Էսբյերգում»։

  • Դանիայի գավաթի գավաթակիր՝ 2012/13

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Esbjerg skriver med 15-årig». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  3. 15-årig: City ikke meget bedre end Esbjerg
  4. Матч Люнгбю — Эсбьерг Արխիվացված 2016-10-28 Wayback Machine. // soccerway.com
  5. Матч Копенгаген — Эсбьерг Արխիվացված 2017-02-14 Wayback Machine. // soccerway.com
  6. Матч Эсбьерг — Сённерюске Արխիվացված 2017-01-13 Wayback Machine. // soccerway.com
  7. «OB henter endnu en spiller i Esbjerg». sport.tv2.dk. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  8. Casper Nielsen klar for OB Արխիվացված 2017-10-07 Wayback Machine‚ ob.dk, 18 January 2017
  9. Casper Nielsen solgt til belgisk klub Արխիվացված 2021-11-26 Wayback Machine, ob.dkd, 4 July 2019
  10. «Landsholdsdatabasen. Casper Nielsen». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպեր Նիլսեն» հոդվածին։