Կայարանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասունցի Դավիթ կայարանատուն

Կայարանատուն, շենք կամ շենքերի և շինությունների համալիր, որ նախատեսված Է հիմնականում՝

  • ուղևորների սպասարկման
  • տրանսպորտային միջոցների շարժման կառավարման
  • սպասարկող անձնակազմի տեղաբաշխման համար։

Կայարանատները տարբերակվում են՝

  1. ըստ տրանսպորտի տեսակի (ավտո-երկաթուղային և այլն)
  2. ուղու վրա գրաված տեղի (վերջնական, հանգուցային, միջանկյալ և այլն)
  3. նշանակության (տեղական, միջազգային և այլն)
  4. տարողության և այլն։

Առաջին Կայարանատները կառուցվել են 1822-1825 թվականներին Անգլիայում՝ Աթոքթոն-Դարլինգթոն երկաթուղու վրա։ Կայարանատան ծավալատարածական լուծումը ներառում է 3 գլխավոր փոխկապակցված տարրեր՝

  • մերձկայարանային հրապարակ
  • ուղևորների շենք
  • կառամատույց։

Ուղևորների համար առավել հարմարավետություն ստեղծելու խնդիրները, տեխնիկական-տնտեսական նպատակահարմարության պահանջները հանգեցրին միավորված Կայանատների (երկաթուղա-ավտոբուսային, ծովա-երկաթուղային և այլն) ստեղծմանը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայարանատուն» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 220