Կամարիլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամարիլիա (իսպ. camarilla, ćamara - միապետի պալատ, արքունիք), ազդեցիկ պալատականների խումբ։ «Կամարիլիա» տերմինը գործածության մեջ է մտել իսպանական թագավոր Ֆերդինանդ VII-ի օրոք (1808, 1814-1833), երբ թագավորի մերձավոր անձինք, ովքեր փաստորեն կառավարում էին երկիրը, սկսեցին նիստերը գումարել արքունիքի մի փոքր սենյակում։ Նրանք արտահայտում էին հետադեմ ազնվականության ու հոգևորականության շահերը և իրենց դիրքն օգտագործում շահադիտական նպատակներով։ «Կամարիլիա» բառը դարձել է հասարակ անուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png