Կաղնուտ (Արևմտյան Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաղնուտ (այլ կիրառումներ)

Կաղնուտ, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, [Խարբերդի վիլայեթի Օվաճըգ գավառում, Օվաճըգ գյուղաքաղաքից 18 կմ հարավ-արևմուտք։

Անունն առաջացել է մոտակայքի կաղնու անտառի անունից։ Ուներ բնական անառիկ դիրք, շրջապատված էր լեռներով ու կիրճերով։ Զբաղվում էին հիմնականում արհեստագործությամբ (հատկապես զինագործությամբ՝ հրացանների, թրերի պատրաստմամբ), մասամբ՝ անասնապահությամբ։ Անտառից առատորեն հավաքում էին գազպեն (մանանա)։ Բնակիչները տեղահանվել են 1915 թ.-ին, Մեծ Եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 195