Կալկաթայի գեղարվեստի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալկաթայի գեղարվեստի ակադեմիա
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված է1933[1]
Երկիր Հնդկաստան
ՀասցեCathedral Rd,[2]
Կայքacademyoffinearts.orga.in
Կալկաթայի գեղարվեստի ակադեմիա (Հնդկաստան)##
Կալկաթայի գեղարվեստի ակադեմիա (Հնդկաստան)
Կալկաթայի գեղարվեստի ակադեմիա, Հնդկաստան
 Academy of Fine Arts, Kolkata Վիքիպահեստում

Կալկաթայի գեղարվեստի ակադեմիա (բենգալերեն՝ অ্যাকাডেমি অফ ফাইন আর্টস, কলকাতা), Հնդկաստանի ամենահին գեղարվեստական հաստատություններից մեկը[3]։

Կալկաթայի գեղարվեստի ակադեմիայի մուտքը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիան պաշտոնապես հիմնադրվել է 1933 թվականին[3][4] Լեյդի Ռանու Մուկերջիի կողմից[5]։ Ի սկբանե գտնվել է Հնդկական թանգարանից փոխառված սենյակներից մեկում, իսկ ամենամյա ցուցահանդեսները կազմակերպվել են հարակից ծածկապատշգամբում։

1950-ական թվականներին Լեյդի Ռանու Մուկերջիի ջանքերով և Արևմտյան Բենգալիայի գլխավոր նախարար Բիդհան Չանդրա Ռոյի և Հնդկաստանի վարչապետ Ջավահարլալ Ներուի հովանավորությամբ ակադեմիան տեղափոխվել է Կալկաթայի Սուրբ Պողոսի տաճարի հարևանությամբ գտնվող ներկայիս ավելի ընդարձակ կառույց։ Բարձրաստիճան նկարիչ Սվափնեշ Չոդհարին դարձել է նախագահ, իսկ նկարիչ Շրի Բանդերջին՝ քարտուղար։

Ակադեմիայում գտնվող հայտնի գործերից են Գագանենդրանաթ Թագորի «Saat bhai champa», Ջամի Ռոյի «Shiva with Ganesh» կտավները[4]։

Թատերական լսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսի Մոդին գեղարվեստի ակադեմիայում նկարիչ Ջահար Դասգուպտայի ցուցահանդեսի բացման ժամանակ

Գեղարվեստի ակադեմիան ունի թատերական լսարան, որը լավագույն վայր է ներկայացումների համար։ 1984 թվականից այստեղ կազմակերպվում է ամենամյա թատերական փառատոն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.academyoffinearts.in/index.php
  2. https://www.academyoffinearts.in/contact.php
  3. 3,0 3,1 «Academy of Fine Arts». kolkata.org.uk (website). Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 Swati Mitra (2011). Kolkata: City Guide. Goodearth Publications. էջեր 66–. ISBN 978-93-80262-15-4. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «Academy of Fine Arts». Click India. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]