Ծակոտկենություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծակոտկենություն, պինդ մարմնում ծակոտիների (կառուցվածքային տարրերի միջև եղած միջակայքերի կամ խոռոչների) չափերի և թվի ընդհանուր բնութագիրը։ Արտահայտվում է ծակոտկեն մարմնի ծավալի կամ զանգվածի միավորում պարունակվող ծակոտիների ծավալով, ինչպես նաև մարմնի տեսակարար մակերևույթով։

Ծակոտկենության սահմանումը[խմբագրել]

Ծակոտկենությունը ~\Pi սահմանվում է հետևյալ բանաձևով՝

~\Pi = \left( 1 - \rho_v / \rho_t \right) \cdot 100 %, որտեղ՝

  • ~\rho_t՝ նմուշի նյութի իրական խտությունը, (կգ/մ³)
  • ~\rho_v=m/V, որտեղ՝
    • ~m  - նմուշի զանգվածը ծակոտիների հետ, (կգ)
    • ~V  - նմուշի ծավալը ծակոտիների հետ, (մ³)

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png