Խունդրոդիստրոֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կմախքային համակարգում էնխոնդրիալ աճի խանգարում, առանց պերիոստալ և էնդոստալ աճի խանգարման[1], որն առաջացնում է գաճաճություն[2]։

գաճաճ մարդու նկար 1742թ

Կլինիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը ունի բավականին բնորոշ կլինիկա, որը հայտնաբերվում է անմիջապես ծնվելուց հետո։ Նրանց 80%-ը մահանում են ներարգանդային կյանքում կամ ծննդաբերություն ժամանակ, իսկ հաջող ծնվածները կարող են ապրել մինչև խոր ծերություն։

Ներքին օրգաններում և հոգեկան ոլորտում փոփոխություններ չեն նկատվում[1]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոնդրոդիստրոֆիայով տառապող մարդկանց բնորոշ է կարճ հասակ (մեծահասակների միջին հասակը 120 սմ է),ստորին և վերին վերջույթներ, սակայն մեծ գլուխ (հատկապես արտահայտված են ճակատային բլթերը) կարճ պարանոց, լայն թիկունք ,մեծ որովայն։ Նրանք ունենում են արտահայտված գոտկային լորդոզ, դեֆորմացված վերջույթներ, ձևափոխված և հաստացած հոդեր[3]։

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

կարևոր դեր ունեն[3]

  • օրթոպեդիկ միջամտությունները,
  • սանատոր-առողջարանային բուժումը
  • անաբոլիկ հորմոնները
  • վրրաբուժական միջամտությունները
    1. ծռված վերջույթների ուղղում
      1. կորիգացնող օստեոտոմիա
      2. ստորտամբիոնային օստեոտոմիա
    2. վերջույթների երկարացում կոմպրեսիոն դիստռոկցիոն սարքերով[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈւԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐ» (PDF).
  2. «Хондродистрофия». extremed.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 «Խոնդրոդիստրոֆիա». doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.