Խոսե Մարիա Ռիվաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոսե Մարիա Ռիվաս Մարտինես (իսպ.՝ José María Rivas Martínez, մայիսի 12, 1958, Սան Սալվադոր), 1980-ականների սալվադորցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հայտնի է եղել «Մանդինգո» (Mandingo) մականվամբ։

Պրոֆեսիոնալ կարիերայի հիմնական մասն անց է կացրել Սան Վինսենտեի «Ինդեպենդիենտե Նասիոնալ 1906» և մայրաքաղաքի «Ատլետիկո Մարտե» ակումբների կազմում։ Կարիերայի վերջին տարիների խաղացել է բելիզյան «Սան Պեդրո Սիհավքս» (Բելիզ Սիթի), սալվադորյան «Ուրական» (Ատիկուսայա) և «Կոխուտեպեկե» (Կոխուտեպեկե) թիմերի մարզաշապիկներով։

1985թ. ստացել է Սալվադորի առաջնության «ոսկե խաղակոշիկ» և «ոսկե գնդակ» մրցանակները։

Կարիերան սկսել է և տարիներ անց ավարտել Զակատեկոլուկա քաղաքի «Պլատենսե» ակումբում։ Հանդես է եկել նաև մայրաքաղաքային «Ալյանսա», Սանտա Անա քաղաքի ՖԱՍ և Կոխուտեպեկե քաղաքի համանուն ակումբների կազմում։ ՖԱՍ-ի կազմում 1984թ. հաղթել է երկրի առաջնությունում։

Սալվադորի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1980թ. մարտ ամսին Պանամայի հետ խաղում. ազգային թիմում խաղացել է տասը տարի։ Ալֆարոն ներկայացրել է Սալվադորը աշխարհի առաջնությունների 17 ընտրական հանդիպումներում և Իսպանիայում կայացած 1982թ. աշխարհի առաջնության բոլոր երեք հանդիպումներում։ Հավաքականում անցկացրած 97 հանդիպումների ընթացքում (ներառյալ ոչ պաշտոնական հանդիպումները) խփել է 42 գոլ՝ զբաղեցնելով Սալվադորի հավաքականի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում երկրորդ հորիզոնականը։ Վերջին միջազգային հանդիպումն անց է կացրել 1989թ. նոյեմբեր ամսին Միացյալ Նահանգների դեմ՝ 1990թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում։

Հղումներ[խմբագրել]