Խոլոպներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոլոպներ, ֆեոդալական կախման մեջ գտնվող և իրավական դրությամբ ստրուկներին նման մարդկանց կատեգորիա Ռուսական պետությունում, IX - XVII դդ.։

«Խոլոպներ» տերմինը տարեգրության մեջ առաջին անգամ հիշատակվում է 986 թվականին։ Ըստ օրենքի խոլոպը իր էր, որի հետ տերը կարող էր վարվել ցանկացած ձևով (սպանել, վաճառել, պարտքի դիմաց տալ ուրիշին և այլն)։ Խոլոպներ էին դառնում ռազմագերիները, ինքնավաճառվածները, պարտքի դիմաց կամ հանցագործության համար վաճառվածները, խոլոպուհու հետ ամուսնացողները։ Խոլոպների մի մասը լրացնում էր իշխանական, այդ թվում զինվորական ծառաների շարքերը, օգտագործվում էր հողագործական աշխատանքներում, ավելի ուշ՝ զբաղվում արհեստներով, գյուղատնտեսական աշխատանքով, վարչական գործունեությամբ։

XVI դարի կոռային տնտեսության մեջ խոլոպների դերն ու տեղը նվազեց՝ գյուղացիներին ճորտային շահագործման ոլորտը ներգրավելու հաշվին, և դարավերջից առավել տարածվեց ու մասսայական դարձավ ծառայողական խոլոպությունը։ XVII դարի վերջից երևան եկան հողին ամրացված, իրենց տնտեսությունն ունեցող և բահրա վճարող խոլոպներ, իսկ XVIII դարի սկզբներին միախառնվեցին ճորտերի հետ։ Խոլոպները մասնակցել են XVII դարի գյուղացիական ապստամբություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 68