Խաչված նահատակը (եռանկար, Բոսխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչված նահատակը
StJulianecentralpanel
տեսակգեղանկար
նկարիչԻերոնիմ Բոսխ
տարի1500-1503
բարձրություն119
լայնություն104 սմ
ուղղությունվաղ հոլանդական գեղանկարչության[1]
ժանրհոգևոր արվեստ
նյութտախտակ, յուղաներկ
գտնվում էԴոժերի պալատ և Ակադեմիայի պատկերասրահ[2]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան[3], Դոժերի պալատ և Ակադեմիայի պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 Triptych of the Crucified Martyr Վիքիպահեստում

Խաչված նահատակը (Սբ․ Յուլիաննայի, Սբ․ Ունկումբերի եռանկար, Սբ․ Վիլգեֆորտի եռանկար, Սբ․ Լիբերատի եռանկար ), նիդերլանդցի նկարիչ Իերոնիմ Բոսխի եռանկարը։

Այս նկարի ամենահին հիշեցումը հանդիպում է Անտոնիո Մարիա Դզանետտիի «Վենետիկյան գեղանկարչության մասին» գրքում (1771 թ․), Դոժեի հավաքածուի նկարների նկարագրությունում։ XIX դարում եռանկարը տեղափոխվել է Վիեննա, և միայն 1919 թվականին, առաջին համաշխարհային պատերազմից հետո վերադարձվել է բավական վնասված վիճակում հին վայրը։ Ընկնողի ներկայության բնույթը չի բացատրում պատկերի բարդ հակասությունները։ Ընդունված է կարծիք, որ եռանկարը նվիրված է Սբ․ Յուլիաննային, ում պաշտամունքը տարածված է Հյուսիսային Իտալիայում։ Այն վաճառվել է ստրուկ Եվսեբիոսի կողմից, ով թերևս, ներկայացված է կորցրած զգացմունքներով պերսոնաժում։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ այստեղ պատկերված է այլ հարգարժան սուրբ՝ Պորտուգալիայի թագավորի դուստր Լիբերատտան, ով խաչվել է հեթանոս հոր հրամանով այն բանի համար, որ դարձել է Քրիստոսի հարս։ Այդ դեպքում երիտասարդում կարելի է տեսնել սուրբ հավատքի հինգ հազար հետևորդներից մեկին։ Առաջին և վերջին անգամ Բոսխը պատկերել է նահատակի պատկերը խմբված հանդիսատեսի ներկայությումբ, որոնք ներկայացվել են տարատեսակ հագուստներով։ Կերպարների ամբողջ կտավով մեկ տարաբաշխումը, ներքևից վերև, առանց հեռանկարային պլանային հաջորդականությամբ դեպի խորք - միջնադարյան ավանդույթի տուրքը։ Սկզբում եռանկարի թևերին պատկերված են եղել բարերարները։ Բոսխի կողմից հարգանքի արժանացած Սբ․ Անտոնիոն, պատկերված է եռանկարի ձախ թևի կենտրոնական մասում, ով ոչ մի կերպ սյուժեի հետ, իսկ իսկ աջում համապատասխանաբար պատկերված են երկու ստրկավաճառները, բարերարների պատկերների վերևում։ Այս եռանկարում առկա է Բոսխի ստորագրությունը։ Այն կատարվել է գոթական տառերով և ավանդույթին համաձայն տեղադրված է նկարի աջ անկյունում, ինձպես և Մադրիդում Պրադոյի հավաքածուի աշխատանքներում։ «Յոթ մահացու մեղքերը» և « Խոտի տեղափոխումը»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տրեվին Կոպլստոուն․ Հիերոնիմուս Բոսխ․ Կյանքն ու ստեղծագործությունը․ — Մ։ «Լաբիրինտ-Կ», 1998․
  • Դեվիտին Ա․ Բոսխ։ Թարգ․ իտալերենից․/ Ա․ Դեվիտին — Մ։ ՕՕՕ «ԱՍՏ հրատարակություն»։ ՕՕՕ «Աստրելի հրատարակություն», 2002։
  • Բատտիլոտտի Դ․ Բոսխ։ Թարգ․ իտալերենից․/ Դ․ Բատտիլոտտի — Մ։ «Սպիտակ քաղաք», 2000 թ․
  • Վալտեր Բազինգ․ Բոսխ։ թարգ գերմաներենից․/ Վ․ Բազինգ— Մ։ Արվեստի Աղբյուր 2001։
  • Արտասահմանյան երկրների արվեստի պատմություն, միջին դարեր, Վերածնունդ / հրատ․ Ց․Գ․ Նեսսելշտրաուս Մ․, 1982
  • Ֆոմինգ Գ․ Ի․ Հիերոնիմ Բոսխ․ Մ․, 1974
  • Շ․ դե Տոլնայ․ Բոսխ․ Մ․, 1992
  • Գ․ Մարտին․ Բոսխ․ Մ․, 1992
  • Կ․ Ս․ Եգորով, Բոսխի երեք նկարներիը« Մտավորականն ու բնությունը» թեմայով, Սովետական արվեստաբանություն, 19, Մ, հրատ, 1985
  • Ռ․ Խ․ Մարեյնիսեն, Պ․ Ռեյֆելարե, Հերոնիմ Բոսխ։ Նկարչական ծառանգություն․ Մ․, 1998

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչված նահատակը (եռանկար, Բոսխ)» հոդվածին։