Լույսի մեխանիկական համարժեք
Լույսի մեխանիկական համարժեք, մեկ լյումեն մեներանգ լուսային հոսքին համապատասխանող ճառագայթման հզորությունը վատտերով։ Լույսի մեխանիկական համարժեք լուսային ալիքի երկարության ֆունկցիա է. 5550A ալիքի երկարության համար այն հավասար է 0,00147 վտ/լմ (աչքի սպեկտրային զգայնությունը ալիքի այդ երկարության դեպքում առավելագույնն է)։ Լույսի մեխանիկական համարժեքի հակադարձ մեծությունը կոչվում է մեներանգ ճառագայթման հզորության լուսային համարժեք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 683)։ |