Լոլիկի թաց նեխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոլիկի թաց նեղում (Erwinia aroiideae holl), հիվանդությունը պտուղների վրա զարգանում է վաղ հասակից մինչև կարմրելը։ Հիվանդ պտուղների վրա նկատվում են սկզբում մանր, ապա՝ մեծացող, թույլ մոխրագույն, քիչ թափանցիկ, յուղոտվածի նման բծեր։ Պտուղները փափկում են, նեխում և տհաճ հոտ արձակում։ Անձրևային եղանակին նեխումը շատ արագ է ընթանում։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողի ջրամերձ շերտի հետ պտղի շփման կանխում, նեխած պտուղների հավաքում և դաշտից դուրս դրանց հողածածկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։