Լիվերի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիվերի դրոշ
Լիվերի դրոշ

Լիվերի դրոշը ուգրո-ֆիննական ծագումով լիվեր ցեղի նշանն է։ Այն օգտագործվում է լիվերի կողմից սկսած հին ժամանակներից։ Դրոշի գույների հարաբերությունը 2։1։2 է, իսկ դրոշի լայնքի և երկայնքի հարաբերությունը 1։2։ Կանաչ գույնը խորհրդանշում է անտառները, սպիտակ գույնը՝ Ռիգայի ծոցին հարող տարածքը, իսկ կապույտ գույնը՝ օվկիանոսը։ Դրոշը օգտագործվել է 1923 թվականի մարտի 2-ից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]