Լինա Մեդինա
| Լինա Մեդինա | |
|---|---|
Լինա Մեդինան 5 տարեկանում 7 ամսեկան հղիության ժամանակ |
|
| ԱԱՀ՝ | Լինա Վանեսսա Մեդինա |
| Ծննդյան օր՝ | սեպտեմբերի 27, 1933 |
| Ծննդավայր՝ | Ուանկավելիկա, Պերու |
| Ազգություն | |
| Երեխաներ՝ | Ժերարդո Ալեժանդրո (1933-1979) անունն անհայտ է (ծն. 1972 թ) |
Լինա Վանեսսա Մեդինա (պորտ.՝ Lina Vanessa Medina, սեպտեմբերի 27, 1933, Ուանկավելիկա, Պերու), բժշկության պատմության մեջ ամենափոքրիկ մայրը, ով երեխա է ունեցել երբ ընդամենը 5 տարեկան էր:
Երեխայի ծնունդ և անձնական կյանք [խմբագրել]
Լինան տեղափոխվում է հիվանդանոց ծնողների կողմից 5 տարեկանում, որովհետև նրա մարմինը տարօրինակ ձևով գիրանում էր: Սկզբում ենթադրվում էր, որ նա խոց ունի, սակայն բժիշկները շուտով հայտնաբերում են, որ նա հղիության 7-րդ ամսում է:
Նրա բժիշկ Ժերարդո Լոզոդան նրան տեղափոխում է մայրաքաղաք Լիմա, որպեսզի ուրիշ բժիշկներ նույնպես հաստատեն նրա հղիության փաստը: 1,5 ամիս անց 1939 թ. մայիսի 14-ին, Լինան կեսարյան հատումի միջոցով տղա է ունենում (իսկ կեսարյան հատումը պարտադիր էր, քանի որ դեռ ձևավորված չէր նրա մարմինը): Ծննդաբերությունը կատարում են բժիշկներ Լոզադոն, Բուսոլլեուն և Կոլարետան:
Այս դեպքի մասին առաջին անգամ հրատարակվել է La Presse Médicale թերթում: Երեխան կշռում էր 2,7 կգ և Լինայի բժշկի պատվին նրան կոչում են Ժերարդո: Ժերարդոն դաստիարակվում էր Լինայի կողմից, բայց միայն տասը տարեկանում է նա իմանում որ Լինան իր մայրն է, քանի որ մինչ այդ Լիան ներկայացել էր որպես նրա ավագ քույր: Ընդհանուր առմամբ Ժերարդոն առողջ էր մեծանում, սակայն 1979 թվականին 40 տարեկան հասակում նա մահանում է ոսկրային ուղեղի հիվանդությունից:
Լինայի հղիացման մասին ոչ մի տվյալներ չկան և չեն արձանագրվել, նա երբեք չի խոսել այդ մասին: Ավելի ուշ Լինան ամուսնանում է Ռաուլ Ժուրադոյի հետ, ումից 1972 թ. ունենում է երկրորդ տղան: Նրանք ներկայումս ապրում են Լիմայի աղքատ շրջաններից մեկում: