Լիմոնի (դեղձենու սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիմոնի, լիմոնի նարնջի, դեղձենու հայկական սորտ, որը ստեղծվել է ժողավրդական ընտրասերման ճանապարհով։ Տարածված է ՀՀ դեղձենու մշակության բոլոր գոտիներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառը միջին և ուժեղ աճեցողության է, կլորվուն կամ որոշ չափով վեր ձգված պսակով։ Պտուղը՝ միջին մեծության և խոշոր (մինչև 225 գ, միջինը՝ 175 գ), բնորոշ ձևը՝ մեծամասամբ գնդաձև, տափակ կամ կլորավուն գագաթով, կան կլոններ, որոնք ունեն էլիպսաձև կամ լայնձվաձև պտուղներ։ Մաշկը՝ միջին հաստության, թույլ թավապատ, ամբողջովին ոսկեգույն (կիտրոնագույն), արևահայաց պտուղները շատ փոքր մասով՝ թույլ զոլավոր կարմրությամբ։ Պտղամիսը՝ ոսկեգույն, միջին ամրության, կռճիկային, հյութալի, հաճելի քաղցրաթթվաշ համով, ուժեղ արտահայտված բուրմունքով։ Պտղամիսը կորիզի շուրջը բոլորովին կարմրություն չունի։ Պտուղների հասունացումը՝ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում։ Բերքատվությունը՝ 250–300 ց/հա։ Միջին ցրտադիմացկուն է։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (կոմպոտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։