Լիբիայի անցման ազգային խորհուրդ
| Այս հոդվածում նկարագրվում են ընթացիկ իրադարձություններ: Տեղեկությունները կարող են հաճախակի փոփոխվել իրադարձության զարգացմանը զուգահեռ։ |
Անցման ազգային խորհուրդ (ԱԱԽ) (արաբ.` المجلس الوطني الانتقالي — al-majlis al-waṭanī al-intiqālī), իշխանության ժամանակավոր մարմին, որը ստեղծված է եղել Մուամար Քադաֆիի հակառակորդների կողմից 2011 թվականի փետրվարի 27-ին Լիբիայում հուզումների ժամանակ: Համաձայն խորհրդի սեփականա ներկայացուցչի, խորհուրդը «ժամանակավոր կառավարություն չե, այլ գործում է որպես հեղափոխության իշխանության մարմին»[1]:
Խորհուրդը ստեղծվել է 2011 թվականի փետրվարի 27-ին Բենղազիում տեղական ազգային կոմիտեների արտակարգ նիստի ժամանակ[1][2]:
Խորհրդի մեջ մտնում են քաղաքացիականներին և զինվորականներին ներկայացնող 30 անդամ[3]: Խորհրդի նախագահն է Մուստաֆա Աբդ ալ Ջալիլը, ով եղել է Լիբիայի արդարադատության նախարարը[4]: Սպասվում է, որ ԱԱԽ կաշխատաի երեք ամիսների ընթացքում, այսինքն մինչ խորհրդի կողմից որոշված պետության ղեկավարի ընտրությունները[2].
Մարտի 5-ին Խորհուրդը իրեն Լիբիայի միակ օրինական իշխանությւոն է հռչակել[3]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 «Լիբիական հեղափոխականները ազգային խորհրուրդ են կազմել». ՌԻԱ Նովոստի. 27.02.2011. http://rian.ru/world/20110227/339788948.html.
- ↑ 2,0 2,1 «Բենղազիում ստեղծվող կառավարությանը կաշխատի 3 ամիս». ՌԻԱ Նովոստի. 27.02.2011. http://rian.ru/world/20110227/339626187.html.
- ↑ 3,0 3,1 «Լիբիայի Ազգային խորհուրդը հռչակել է իրեն որպես երկրի միակ ներկայացուցիչ». ՌԻԱ Նովոստի. 05.03.2011. http://rian.ru/world/20110305/342787154.html.
- ↑ «Լիբիայի արդարադատության նախկին նախարարը սկսել է ժամանակավոր կառավարության ձևավորումը». ՌԻԱ Նովոստի. 27.02.2011. http://rian.ru/world/20110227/339480964.html.