Լիաթերթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիաթերթություն, բազմապսակաթերություն, ծաղիկների պսակաթերթերի քանակի խիստ ավելացում։ Լիաթերթության պատճառները տարբեր են՝ հաճախ առէշքներն են ձևափոխվում պսակաթերթերի (վարդ, քաջվարդ), երբեմն վարսանդը (մանուշակ, ծխածաղիկ), կամ՝ երկուսը միասին։ Բարդածաղկավորների ընտանիքի բույսերում հանդիպող լիաթերթ ծաղկաբույլերն առաջանում են կենտրոնական խողովակաձև ծաղիկները լեզվակայինների վերածվելով (գեորգենի, աստղածաղիկ) կամ հավելյալ պսակաթերթերի գոյացմամբ։ Լիաթերթ ծաղիկները շքեղ են, գեղեցիկ, սակայն անպտուղ։ Արհեստականորեն լիաթերթություն են առաջացնում վեգետատիվ բազմացմամբ կամ կուլտուրաների աճման պայմանների փոփոխությամբ (առատ սնուցում, հողի լավ մշակում), ինչպես նաև հիբրիդացիայի միջոցով։ Լիաթերթություն կիրառվում է դեկորատիվ ծաղկաբուծության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 596