Լեռը երկնեց և մուկ ծնեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեռը երկնեց և մուկ ծնեց, արտահայտություն, որն օգտագործվում է այն ժամանակ, երբ խոսվում է մեծ հույսերի, բայց փոքր արդյունքների մասին, երբ մարդը շատ բան է խոստանում, բայց շատ քիչ է տալիս։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտությունը սկիզբ է առնում Եզոպոսի առակից, որը հայտնի է միայն հռոմեացի առակագիր Ֆեդրոսի վերամշակմամբ՝ «Mons parturiens» («Ծննդաբերող լեռ»)։ Հորացիոսը, իր «Ars poetica» («Պոեզիայի արվեստը») ստեղծագործությունում ծաղրելով վատ բանաստեղծներին, որոնք իրենց բանաստեղծությունները սկսում են վերամբարձ արտահայտություններով, ասել է.

Լեռները երկնում են, բայց ծնվում է ծիծաղելի մուկ (Parturient montes, nascetur ridiculus mus.):

Կան նաև արտահայտության ծագման այլ աղբյուրներ.

  • Հորացիոսի մեկնաբան Պորֆիրիոնը նշում է, որ արտահայտությունը հունական ասացվածք է։
  • Պլուտարքոսի «Կենսագրությունում» ներկայացված է հետևյալ պատմությունը.
Երբ սպարտացի արքա Ագեսիլիուսը զորքով եկավ Եգիպտոս՝ օգնելու թագավոր Թահոսին, բազում մարդիկ հավաքվեցին Սպարտայի արքային և հայտնի հրամանատարին դիմավորելու։ Առաջին հերթին բոլորին զարմացրեց փայլի և շքեղության բացակայությունը։ Տեսնելով խոտերի վրա պառկած հին վերարկուով թուլակազմ ծերունուն (հենց նա էլ Ագեսիլիուսն էր)՝ շատերը հիշեցին մկանը լույս աշխարհ բերած լեռան մասին ասացվածքը։
  • Այս արտահայտությունը հանդիպում է Բուալոյի «Բանաստեղծական արվեստ» ստեղծագործությունում։
  • Տրեդիակովսկու «Տելեմահիդ» ներկայացման մեջ նշվում է․
Նշվում է, թե լեռները երկնում են, բայց ծնվում է ծիծաղելի մկնիկ։

Մեջբերման օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես սկսեցի հասարակական համերաշխությամբ, բայց ավարտեցի այն գործնական եզրակացությամբ, որ մեզ՝ ռուս իրատեսներիս, կարելի է միայն ծիծաղել մեր մանր հիմարությունների վրա և մեր ծույլ հանրության հետ կամաց-կամաց սովորել խիստ գիտության ամենատարրական ճշմարտությունները։ Ի՜նչ հանդիսավոր սկիզբ և ի՜նչ չնչին ավարտ։ Լեռը մուկ ծնեց, կմտածի ընթերցողը, և ես չեմ համարձակվի հակասել նրան։
- Դմիտրի Պիսարև, «Իրատեսները»
Այնպես որ, այն, ինչ նա [հանձնաժողովը] կավարտի այսպես՝ «լեռը մուկ է ծնել», կնշանակի, որ այդ ամենը նախապես հասկանալի էր։ Ես ձեզ անընդհատ այդ մասին ասել եմ։
Լեռը մուկ ծնեց։ «Հեղափոխության փոխարեն, որը ձեռքը դրել էր կապիտալիստների վրա», զուտ բյուրոկրատական բաղադրատոմս։

Այլ լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլերեն՝ «The Mountain in Labour»
  • Ֆրանսերեն՝ «La montagne a accouché d’une souris»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Путин назвал предсказуемым итог расследования Мюллера». ТАСС. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]