Jump to content

Լա Արագոնեսայի ամրոց (Մարմոլեխո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Արագոնեսայի ամրոց
Castillo de la Aragonesa
Տեսակդղյակ, դղյակ, դղյակ և դղյակ
Վարչական միավորՄարմոլեխո[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Քարտեզ
Քարտեզ

Լա Արագոնեսայի ամրոց (իսպ.՝ Castillo de la Aragonesa), փոքրիկ բերդ կամ ամրոց է, որը գտնվում է Իսպանիայի Անդալուզիա տարածաշրջանի Խաեն և Կորդոբա պրովինցիաների արանքում, Սան Խուլիան բնակավայրի մոտ, Լա Արագոնեսա տեղանքում։

Իսլամական տիրապետության ժամանակահատվածում ենթադրվում է, որ իրենից ներկայացրել է փոքր գյուղ կամ ֆերմա Մարմալեխոյում։ Մինչև 1311 թվականը ոչ մի քրոնիկներում չի եղել տեղեկատվություն բնակավայրի մասին։ 1311 թվականի քրոնիկում նշվում է, որ այն իրենից ներկայացրել է փոքրիկ եկեղեցիական ծխարան։ Այն ունեցել է փոքրիկ ամրոց, որտեղ գտնվել է Սան Լորենցոյի փաստաթուղթը։ Այդ փաստաթղթում կար ինֆորմացիա այն բանի մասին, որ 15-րդ դարում ամրոցը եղել է մարկիզ Վիլլենայի և կոնդեստաբլ Միգել Լուկաս դե Իրանցոյի միջև։

1949 թվականի ապրիլի 22-ին Լա Արագոնեսայի ամրոցն հրամանագրով անցել է պետության պաշտպանության տակ, իսկ 1985 թվականին դարձել է Իսպանիայի սեփականություն։ Անդալուզիայի ինքնավար համայնքի կողմից 1993 թվականին Լա Արագոնեսայի ամրոցն ստացել է հատուկ կարգավիճակ։

Այժմ այն գտնվում է կիսավեր վիճակում և քանի որ ամրոցը հանդիսանում է մասնավոր մարդկանց սեփականություն, մեծ վտանգ է ներկայացնում նրա ապագա պահպանությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]