Իրավունակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրավունակություն, իրավաբանական սուբյեկտի ունակությունն է ունենալ իրավաբանական իրավունքներ և կրել իրավաբանական պարտականություններ։

Այն առաջ է գալիս.

  • ֆիզիկական անձի դեպքում` ծննդյան պահից
  • իրավաբանական անձի դեպքում՝ դրա գրանցման պահից,

Դադարում է համապատասխանաբար․

  • ֆիզիկական անձի դեպքում՝ կենսաբանական մահվան պահից
  • իրավաբանական անձի դեպքում՝ վերջինիս լուծարման մասին լուծարային հանձնաժողովի կողմից կայացված լուծարման ակտով։

Իրավունակությունը ոչ թե դասվում է որպես մարդու բնական հատկություն՝ ինչպես օրինակ կյանքի իրավունքը, այլ օբյեկտիվ իրավունքի արգասիք է։ Այն հիմք է ծառայում որպեսզի անձը կարողանա օժտվել իրավաբանական իրավունքներով և պարտականություններով, սակայն դա դեռ չի նշանակում որ նա իրոք օժտված է դրանցով։ Որպեսզի սուբյեկտը դառնա իրավահարաբերության իրական մասնակից, իրավունակությունից բացի նա նաև պետք է ունենա գործունակություն:

Աղբյուրներ[խմբագրել]

  • Վ.Ն. Խրոպանյուկ, «Պետության և իրավունքի տեսություն»
  • Տարիել Բարսեղյան, «Քաղաքացիական Իրավունք», հատոր 1-ին
  • Հայկական Սովետական Հանրագիտարան
  • Ներսիսյանց, «Իրավունքի և պետության տեսություն»