Ինբրիդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինբրիդինգ, (անգլ. inbreeding, < in – ներս և breeding – բուծել), օրգանիզմների մեկ պոպուլյացիայի սահմաններում ազգակցական ձևերի տրամախաչում։ Բուսաբուծության մեջ հայտնի է ինցուխտ (գերմ. Inzucht) անունով։ Բնության մեջ ինբրիդինգի առավել ակնառու ձևն ինքնափոշոտումն է։ Ինբրիդինգը մեծացնում է հոմոզիգոտությունը և նվազեցնում հետերոզիգոտությունը։ Եթե միևնույն անհատը հանդես է գալիս որպես և" հայր, և՝ մայր (ինքնափոշոտվող բույսեր, անողնաշարավորներ ևն), ապա ինբրիդինգի առաջին սերնդում ըստ մեկ գենի () հետերոզիգոտն ունի գենոտիպերի կամ հարաբերակցություն, երկրորդ սերնդում դրանց քանակը կազմում է , երրորդում՝ , –ում՝ մասը։ Ի վերջո, պոպուլյացիա կազմող անհատները ունենում են կամ գենոտիպը, որով էլ պայմանավորված է ինբրիդինգի օգտակարությունը և վնասակարությունը։ Հոմոզիգոտության աստիճանը որոշելու համար օգտվում են ինբրիդինգի գործակցից , որի մեծությունը կախված է ծնողների ազգակցական մոտիկության աստիճանից։ Ըստ Ռայտի, կենդանու ինբրիդինգի գործակիցն է՝

,

որտեղ –ը տոհմագրության մայրական, իսկ -ը հայրական կողմում հանդիպող ընդհանուր նախնու զբաղեցրած շարքն է, իսկ -ն ընդհանուր նախնու ինբրիդինգի գործակիցն է՝ արտահայտված միավորի տասնորդական մասերով։ Ինքնափոշոտվող բույսերի մոտ ինբրիդինգը բնական երևույթ է։ Տևական ինբրիդինգի դեպքում բուսական և կենդանական օրգանիզմները ենթարկվում են ռեցեսիվ զեների ազդեցության, նկատվում են այլասերումներ, կենսունակության և մթերատվության նվազում և անկում։ Դրա հետ մեկտեղ, ռեցեսիվ գեների քանակը սերունդների մոտ կարող է պակասել և հասնել նվազագույնի, իսկ պոպուլյացիան ազատվում է ռեցեսիվ գեների վնասակար հետևանքներից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 333