Ժամհայր (ծն. և մահ. թթ. անհտ.), XII դարի հայ ճարտարապետ։ 1181-ին կառուցել է Սանահինի վանքի Ամենափրկիչ եկեղեցու գավիթը, նորոգել եկեղեցու գմբեթը, ծածկը և պատերը։ Ժամհայրի անունը հիշատակված է գավթի հյուսիսարևելյան որմնասյան կամարի արձանագրությունում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 277)։