Թելոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թելոմ, (<հուն. τέλος– ծայր), դիխոտոմիկ կամ եղանաձև ճյուղավորված, տերևի ու ցողունի չբաժանված ծայրային մաս, որը բնորոշ է առաջին բարձրակարգ բույսերին։ Թելոմը բաժանվում են սպորակիրների (սպորանգիում կրողներ) և վեգետատիվների։

Արմեն Թախտաջյանը և Կարլ Մեյերը բոլոր թելոմները համարում են առաջնային սպորակիրներ։ Թելոմը բարձրակարգ բույսերի հիմնական օրգանների ելակետային ձևն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 162