Թադևոս առաքյալի վեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թադևոս առաքյալի վեմ, ուխտատեղի Նախիջևանում։ Տեղակայված է Գողթն գավառում՝ Ագուլիս քաղաքի և Հանդամեջ գյուղի միջև գտնվող մի ձորակում։ Ըստ ավանդազրույցի՝ Թադևոս առաքյալը մի գիշեր մնացել է վեմ-կարկառի տակ և վաղորդյան արթնանալով նկատել է պայծառ այգաբացը և ասել. «Ակն ի լոյս», որտեղից էլ ծագել է Ագուլիս անունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 41 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։