Էկոլոգիական իրավիճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկոլոգիական իրավիճակ, տարածական-ժամանակային տարբեր, այդ թվում մարդու բնակության և վիճակի տեսանկյունից դրական և բացասական գործոններ, որոնք բարեկեցության կամ անբարեկեցության տարբեր աստիճանի տարածքներում ստեղծում են որոշակի էկոլոգիական վիճակ։ Էկոլոգիական իրավիճակի տակ հասկացվում է բնության և մարդու տնտեսական գործունեության փոխներգործությամբ պայմանավորված մարդու շրջակա միջավայրի կոնկրետ վիճակ։ Ըստ էկոլոգիական իրավիճակի սրության չափանիշի, առանձնանում են դրանց հետևյալ մակարդակները.

  • Բավարար իրավիճակ. Մարդածին ներգործության ուղղակի կամ անուղղակի ազդեցության բացակայության պատճառով լանդշաֆտների հատկության բոլոր ցուցանիշները չեն փոխվում
  • Կոնֆլիկտային իրավիճակ. Առաջանում է այն ժամանակ, երբ լանդշաֆտներում և տարածություններում դիտվում են աննշան փոփոխություններ, այդ թվում միջավայրում և ռեսուրսավերարտադրողական հատկություններում, որը բնական համալիրի ինքնակարգավորման գործընթացի կամ պարզ բնապահպան միջոցառումների արդյունքում բերում է լանդշաֆտների կառուցվածքի համեմատաբար փոքր վերակառուցման և վերականգնման։
  • Լարված իրավիճակ. բնութագրվում է լանդշաֆտների առանձին բաղադրիչների բացասական փոփոխություններով, որը հանգեցնում է առանձին բնական ռեսուրսների խախտման կամ դեգրադացիայի, և բնակության միջավայրի պայմանների վատացման, բնապահպան միջոցառումների պահպանման դեպքում էկոլոգիական վիճակի լարվածությունը, որպես կանոն, նվազում է։
  • Կրիտիկական իրավիճակ. Որոշվում է լանդշաֆտի զգալի և թույլ հատուցվող փոփոխություններով։ Տեղի է ունենում վտանգի արագ զարգացում բնական ռեսուրսների(այդ թվում գենոֆոնդի), բնության յուրահատուկ օբյեկտների հյուծում կամ կորուստ, բնակության միջավայրի կտրուկ վատացման արդյունքում նկատվում է հիվանդությունների թվի կայուն աճ
  • Ճգնաժամային իրավիճակ . մոտ է աղետալիին, լանդշաֆտներում առաջանում են շատ զգալի և գործնականում թույլ չեզոքացվող փոփոխություններ, տեղի է ունենում բնական ռեսուրսների ամբողջական ծախսում և կտրուկ վատանում է բնակչության առողջությունը։
  • Աղետալի իրավիճակ. Բնութագրվում է բնության խորը և, հաճախ, անդառնալի փոփոխություւներով, բնական ռեսուրսների և բնակության միջավայրի պայմանների կտրուկ կորուստով, որը հիմնականում պայմանավորված է տարածքի լանդշաֆտի անթրոպոգեն ծանրաբեռնվածության մեծացմամբ։ Աղետալի իրավիճակի կարևոր հատկանիշը մարդկանց կյանքի և նրանց ժառանգության վտանգն է, ինչպես նաև գենոֆոնդի և բնության յուրահատուկ օբյեկտների վատնումը։

Բացահայտել էկոլոգիական իրավիճակը, նշանակում է կարգավորել էկոլոգիական հիմնախնդիրները, էկոլոգիական խնդիրների տարածական տեղայնացում, էկոլոգիական հիմնախնդիրների համադրության որոշում և բացահայտված տարածքի (արեալի) համադրում էկոլոգիական իրավիճակի այս կամ այն սրության աստիճանին։ Այսպիսով էկոլոգիական հինմախնդիրների և իրավիճակների բացահայտման և քարտեզագրման գործընթացը փոխկապակցված է և անբաժանելի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кочуров Б. И. География экологических ситуаций (экодиагностика территорий). - Т.: ИГ РАН, 1997. - 156 с.
  • Кочуров Б. И. Геоэкология: экодиагностика и эколого-хозяйственный баланс территорий. - Смоленск: СГУ, 1999. - 154 с.